Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնում՝ պատերազմի սպառնալիքով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն ավանդույթ է դարձել, որ ցանկացած ռիսկային ու տուրբուլենտ փուլում Նիկոլ Փաշինյանը «թեմայի» մեջ է մտնում՝ ստեղծելով ասուլիսի արհեստական իմիտացիա՝ այդ կերպ հերթական անգամ տիրաժավորելով իր առաջիկա կործանարար անելիքները։ Վերջին ասուլիսն իր բնույթով ոչնչով չէր տարբերվում նախկիններից, որից ակնհայտ էր մի պարզ բան․ այսպես կոչված «անկլավները» Նիկոլը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։

Փաշինյանն այս մասին բաց տեքստով հայտարարեց՝ ասելով, թե «այդ գյուղերը երբեք էլ ՀՀ սուվերեն տարածքում չեն եղել, հայկական ոչ մի գյուղ չի հանձնվելու»։

Ավելին, արդեն ասուլիսի հաջորդ օրը Փաշինյանի հակապետական այս պնդումը վերահաստատեց Գնել Սանոսյանը՝ նշելով, որ «դրանք հայկական չեն»։ Ստացվում է, իշխանություն կոչվող խմբակը ուղղակիորեն ձեռք է քաշում պատմական հայկական տարածքներից՝ դավաճանաբար հանձնելով Ալիևին։

Ի դեպ, հատկանշական է, որ իր խոսքում Փաշինյանը սկսել է օգտագործել «մարզային հատվածներում դեմարկացիա իրականացնելու» մասին արտահայտությունը, այս կերպ էլ ավելի ընդգծելով իր հակահայկականությունը և Ադրբեջանին հերթական անգամ հավատարմության երդվյալ լինելը։

Տարբեր տեղեկություններ են հասնում այն մասին, որ այս օրերին, կոնկրետ Տավուշում, արդեն իսկ հանրային շրջանակներում թեզեր են շրջանառվում, ըստ որոնց «եթե գյուղերը չտանք, մեզ կկոտորեն, պատերազմ կլինի»։ Իշխանական մերձավոր  շրջապատի ներկայացուցիչները գյուղեգյուղ ընկած մարդկանց մոտ քարոզում են նմանօրինակ գաղափարներ։

Իսկ ասուլիսի ժամանակ Նիկոլն ինքը նշեց, որ առաջիկայում պատրաստվում է գնալ Տավուշ և «մարդկանց հետ խոսելով, բացատրել, թե ի՞նչ են անում և ինչո՞ւ»։

Հերթական անգամ ականատես ենք լինում նիկոլական մանիպուլյացիային, երբ պատերազմի ու ադրբեջանական հնարավոր ագրեսիայի սպառնալիքի տակ հանձնման նոր գործընթաց է պատրաստվում։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես ժամանակին նման կերպ հանձնվեցին Կովսականը, Սանասարը, Քարվաճառը, ավելի ուշ Սուսն ու Աղավնոն, տեղ գյուղի դիրքերը և ՀՀ սուվերեն տարածքի այլ հատվածներ։ Հատկանշական է այն, որ Փաշինյանը բնավ չի խուսանավում և ընդգծում է, որ իրենց համար ավելի հեշտ է «նոր լոգիստիկ հատվածներ» կառուցել, քան պահել 30 տարուց ավել գոյություն ունեցող հայկական դիրքերը։

Նշենք նաև, որ հայկական 4 գյուղերի հանձնումից հետո, բացի լոգիստիկ խնդիրներից, էլ ավելի առնացքային վտանգներ են առաջ գալու, քանի որ գործնականում անհասկանալի ու բաց է մնում, թե ինպես և որտեղ են կառուցվելու խրամատներ, պաշտպանական «ակոպներ» և այլ կարևոր կետեր։ Դրանից բացի Ադրբեջանի ուղղակի ու կոնկրետ վերահսկողության տակ են անցնելու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու մի շարք առնացքային հատվածներ, ինչի հետևանքով մարդկանց կենսական անվտանգությունը դրվելու է բացահայտ ռիսկի տակ։

Արմեն Հովասափյան

«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան
Ամենադիտված