ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը. ովքեր են այս տարվա լավագույնները

ՄՇԱԿՈՒՅԹ

Երեկ ԱՄՆ-ում կայացավ կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 96-րդ արարողությունը։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը, իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Հետաքրքրությունների գոտի»-ն (The Zone of Interest)։

Լավագույն դերասանուհի  ճանաչվեց Էմմա Սթոունը («Խեղճուկրակները» Poor Things), իսկ լավագույն դերասան՝ Կիլիան Մերֆին («Օպենհայմեր», Oppenheimer)։

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթեց է Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր», Oppenheimer), «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ What Was I Made For? երգը («Բարբի»), «Լավագույն վավերագրական ֆիլմ»  անվանակարգում՝ «20 օր Մարիուպոլում»-ը (20 Days in Mariupol), «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ «Ամերիկյան ֆիքշն»-ը (American Fiction), «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում՝  «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall), իսկ «Լավագույն կոստյումներ» անվանակարգում՝ «Խեղճուկրակները» (Poor Things) ֆիլմը։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ճանաչվեց Ռոբերտ Դաունի կրտսերը  («Օպենհայմեր», Oppenheimer), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Դիվայն Ջոյ Ռենդոլֆը («Լքվածները», The Holdovers)։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Տղան և ձկնկուլը» (Kimitachi wa Dou Ikiru ka) ստեղծագործությունը, «Լավագույն ձայն» անվանակարգում՝ «Հետաքրքրությունների գոտի» (The Zone of Interest) ֆիլմը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular