Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խեղդում է Հայաստանը իր պարադոքսներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզ, որտեղ հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրում է iarex.ru-ն։
Նման այցի առիթ է հանդիսացել Դիմադրության շարժման հայ ազգային հերոս Միսակ Մանուշյանի աճյունի Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում վերահուղարկավորության արարողությանը մասնակցելը:

Բանակցությունների ընթացքում կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ոչ այնքան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որքան «Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման» խնդիրներին, ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Մակրոնը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում արտահայտել է Հայաստանի հետ համագործակցության ավելի կոնկրետ ասպեկտներ հայտարարելով, որ իր երկիրը «համաձայնել է պաշտպանական զենք մատակարարել Հայաստանին», և որ Փարիզը ձգտելու է «հարգել միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և երկրների տարածքային ամբողջականությունը»։

Այսպիսով, Մակրոնն ուղղակիորեն է կապել միմյանց զենքի մատակարարումն ու Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը։

Փաշինյանը ֆրանսիական զենքի մատակարարումը գնահատել է որպես «տարածաշրջանում ճիշտ հավասարակշռություն կառուցելու» ցանկություն: Մակրոնի հայտարարությունը բացասական արձագանք է առաջացրել Բաքվում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նրան մեղադրել է իր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջ և Ֆրանսիայի քաղաքականությունը որակել որպես «նենգ», քանի որ «դրա արդյունքները ուղղված են տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն»։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր կոչ արել երրորդ երկրներին «չթունավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը», իսկ Հայաստանին կոչ էր արել «այդ գործընթացը դիտարկել ռազմավարական տեսանկյունից և երկարաժամկետ հեռանկարում»։

Ինչ վերաբերում է Մոսկվային, մատնանշելով հայ-ադրբեջանական պայմանական սահմանի վրա առկա հակամարտությունների բարձր ներուժը, ապա նա ընդգծում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե Արևմուտքի խրատներին հետևելը։

Բայց Փաշինյանը ուղղակի աջակցություն գտնելով Ֆրանսիայում շարունակում է սուր «խաղ» խաղալ նույնիսկ փաստացի տարածաշրջանային մեկուսացման պայմաններում։

Ի՞նչ է պատահել, և ինչի՞ է նա փորձում հասնել։ Սյուրռեալիզմը Փաշինյանի արտաքին քաղաքականության մեջ չափից դուրս է: Փարիզ այցի նախօրեին Փաշինյանը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման նախապատրաստման մասին, և որ երկու երկրների արտգործնախարարները պետք է «դա անեն մոտ ապագայում»։

Բայց Փարիզում նա բարձրացրել է «Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման» հարցը արդարացնելով Ֆրանսիայի հետ ռազմական դաշինքը։ Հիմա բանը հասել է նրան, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական փոխհրաձգության ժամանակ անգործության համար նախատել է Ռուսաստանին և հայտարարել, որ Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական առաքելությունը «կայունացնող դեր է խաղում» և Երևանը «կխթանի նրա գործունեությունը»:

Հետևաբար, եթե հիմա մի կողմ դնենք Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրները խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, ապա տեսանելի է մեկ հիմնական սյուժե. Հայաստանը սկսում է բացահայտ շանտաժի ենթարկել Ռուսաստանին փորձելով ամեն կերպ նրան ներքաշել Ադրբեջանի հետ առճակատման մեջ։

Ընդ որում, այդ նպատակը քողարկված է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին՝ տարբեր ուղղություններով՝ Հնդկաստանից մինչև Ֆրանսիա,  փաստարկներով:

Սակայն Հայաստանի հասանելի ռեսուրսների բացակայությունը մարգինալացնում է նրա արտաքին քաղաքական բոլոր ջանքերը, ներառյալ նորաստեղծ ֆրանկոֆիլիզմը, որը նորաձև է դառնում քաղաքականության մեջ։

Այդ իսկ պատճառով այդ հարցում Փաշինյանի բոլոր հայտարարությունները ոչ թե մեծ ուշադրություն են առաջացնում, այլ միայն զայրույթ։ Իրավացի է հայ փորձագետ Վարդան Հակոբյանը, երբ ակնարկում է, որ «2018 թվականի Փաշինյանի հեղափոխությունը ուշացած էր, և նրա արտաքին միջավայրում սկսված փոփոխություններն արդեն դուրս են համաշխարհային իրավիճակի գլուխկոտրուկից»։

Եվ ամենակարևոր պարադոքսը, որ Երևանի հակառուսական արտաքին քաղաքականության գագաթնակետը համընկնում է Ռուսաստանի միջազգային դիրքի ամրապնդման և հետխորհրդային տարածքում ազդեցության աճի պահի հետ։ Արդյունքում, ըստ Հակոբյանի, Հայաստանը վտանգում է դառնալ անդաշինք պետություն աճող արտաքին ճնշման պայմաններում, «բազմաթիվ արտաքին շահերի բախման դաշտ»։

Քանի դեռ Երևանը չունի կայուն արտաքին քաղաքական հայեցակարգ, ամեն ինչ կանի պահի ու էմոցիաների ազդեցության տակ։ Եվ դա շատ վտանգավոր է Հայաստանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցի
Ամենադիտված