ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի սահմանապահները Աֆղանստանի հետ սահմանին փախուստի են մատնել զինված խմբավորմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի սահմանային ոստիկանության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին շաբաթ օրը հայտարարել է, որ մի խումբ ահաբեկիչներ բախվելով սահմանապահներին՝ փախել են հարևան երկիր՝ թողնելով իրենց պայթուցիկ սարքերի ու զենքի մի մասը, հայտնում է Mehr-ը։

Գուդարզին հայտարարել է, որ «ահաբեկչական խմբավորման անդամները, որոնք ծրագրել էին մուտք գործել երկիր դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, բախվել են սահմանապահ գնդի սահմանապահների հետ»։

Նա հավելել է, որ «այս գործողության ընթացքում այդ խմբի մի շարք անդամներ վիրավորվել են և փախել հարևան երկրի տարածք»։

Սահմանային ոստիկանության հրամանատարը հայտնել է նաև, որ առգրավվել է զգալի քանակությամբ պայթունավտանգ սարքավորում, այդ թվում՝ ականներ, պայթուցիկ սարքեր, հեռակառավարման հաղորդիչներ և ընդունիչներ, զինամթերք, գիշերային տեսողության հեռադիտակներ և այլն։

Նա նշել է, որ գործողությունն ու զինված խմբի հետ բախումները տեղի են ունեցել Հարավային Խորասան նահանգի Նեհբանդան շրջանում՝ Աֆղանստանի հետ ընդհանուր սահմանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular