ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ դեսպանատունը և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն զգուշացրել են Մոսկվայում հնարավոր ահաբեկչությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին առաջիկա 48 ժամվա ընթացքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին և կոչ է արել խուսափել հանրային միջոցառումներին մասնակցելուց։ Այս մասին հաղորդում է Lenta.ru–ն։

«Դեսպանատունը հետևում է այն հաղորդումներին, որ ծայրահեղականները պլանավորում են հարձակումներ իրականացնել Մոսկվայում խոշոր իրադարձությունների ժամանակ, այդ թվում՝ համերգների, և ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ հավաքներից»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Դեսպանատունը նաև խորհուրդ է տվել «հետևել տեղական լրատվամիջոցների նորություններին» և «զգույշ լինել  շրջապատի նկատմամբ»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես նման նախազգուշացում է արել իր քաղաքացիներին։ ԱԳՆ-ն իր կայքում մեջբերել է ամերիկացի գործընկերների հաղորդագրությունը և կոչ է արել բրիտանացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular