ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադայի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա, կասկածյալը ձերբակալվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը։

«Օտտավայի ոստիկանության սպանությունների բաժինը հետաքննում է վեց մարդկանց մահը, որոնց մարմինները հայտնաբերվել են երեկ երեկոյան ժամը 23-ից քիչ առաջ: Մեկ հոգի բերման է ենթարկվել, հասարակական անվտանգությանը ներկա սպառնալիք չկա»,- ասվում է Օտտավայի ոստիկանության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Նշվում է, որ ոստիկանությունն արձագանքել է 911 զանգին և դեպքի վայրում հայտնաբերել վեց մահացածի դի։

Ոստիկանության պետ Էրիկ Սթաբսը Կանադայի CBC հեռուստաընկերությանը հայտնել է, որ նրանք մահացել են զանգվածային հրաձգության հետևանքով։

Զոհերի ինքնությունը այս պահին հաստատված չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular