ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական հանձնաժողովը Նեթանյահուին համարել է 2021 թվականի հրմշտոցի զոհերի պատասխանատուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մերոն լեռան վրա Լագ Բ'Օմերի կրոնական տոնակատարության ժամանակ մարդկանց մահվան հարցերով հետաքննության պետական հանձնաժողովը վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է 2021 թվականին Մերոն լեռան ողբերգության համար պատասխանատու պաշտոնյաներից մեկը: Այն ժամանակ հրմշտոցի հետևանքով 45 մարդ էր մահացել,  որտեղ գտնվում է ռաբբի Շիմոն Բար Յոչայի գերեզմանը։ Այդ մասին հայտնում է The Times of Israel հրատարակությունը:

Ներկայացնելով իր բացահայտումները երկուսուկես տարվա աշխատանքից հետո՝ հանձնաժողովը նաև հայտարարել է, որ Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան, ով աղետի ժամանակ աշխատել է որպես անվտանգության նախարար, և ոստիկանապետ Կոբի Շաբթայը, ինչպես նաև մի քանի այլ պաշտոնյաներ, անձամբ են պատասխանատու Իսրայելի ամենամահաբեր աղետի համար, որը տեղի է ունեցել խաղաղ ժամանակ: Ընդգծվել է, որ թեև Նեթանյահուի դեմ պատժամիջոցներ չեն առաջարկվել, սակայն վարչապետը գիտեր, որ այդ վայրը վտանգավոր է, քանի որ պաշտոնական կառույցները երկար տարիներ խոսում էին այդ մասին։

Հիշեցնենք, որ մարդկանց հրմշտոցը տեղի էր ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին՝ հրեական Լագ Բ'Օմեր տոնի ժամանակ Մերոն լեռան վրա, որտեղ գտնվում է ռաբբի Շիմոն Բար Յոչայի գերեզմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular