Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արդարամտության համաշխարհային օր, Գանա՝ Անկախության օր (Միացյալ Թագավորությունից՝ 1957 թ.), Ավստրալիա՝ Աշխատանքի օր, Գուամ՝ Մագելլանի օր, Մոնղոլիա՝ Մոնղոլական տպագրության օր, Ռուսաստան՝ Ատամնաբույժի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1830- Նորք գյուղը միացվել է Երևանին և դարձել նրա թաղամասերից մեկը:

1905- վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Մակար Եկմալյանը։

1921- Երևանում ստեղծվել է «Արարատ» տրեստը, որի մեջ միավորվել են Շուստովի, Սարաջևի, Աֆրիկովի, նաև «Նա վերե» ընկերության և «Արաքս» գինու-կոնյակի գործարանները:

1922- Հայաստանի կառավարության նախագահ և ռազմական գործերի ժողկոմ Ալեքսանդր Մյասնիկյանի կարգադրությամբ Էջմիածին են վերադարձվել պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը:

1924- հիմնադրվել է Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը:

1926- Երևանում հիմնադրվել է առաջին կարի ֆաբրիկան։

1938- վախճանվել է  Խորեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Ա Տփղիսեցին։

1983- ծնվել է իրանահայ ֆուտբոլիստ, Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հատատել Սիրիայի հետ։

2006- Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել իր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ  հայտարարությունների պատճառով։

2007-Շվեյցարիայի Լոզան քաղաքում սկսվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը, որը մեղադրվել է ռասիզմի մեջ՝ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար:

2011- Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 40-ամյա ընդմիջումից հետո բեմադրվել է «Սայաթ-Նովա» օպերան:

2014- Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակել էին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին պահանջելով, որ գյուղի հարևանությամբ ՀԷԿ չկառուցվի։

2020- Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ազատվել է ՊՆ խոսնակի պաշտոնից և ծառայությունը Զինված ուժերում շարունակելու է ռազմական կրթության ոլորտում։

2021- Բաղրամյան պողոտայում կայացել է ընդդիմության հանրահավաք, որն ավարտվել է երթով, պահանջը եղել է վարչապետի հրաժարականը:  

ԱՇԽԱՐՀՈՒՄ

632 —Մուհամմեդն իրականացրել է իր վերջին քարոզը։

961 —բյուզանդական կայսր Նիկիֆոր Երկրորդը գրավել է Հանդակը, որով իսկ դադարել է գոյություն ունենալ Կրիտական էմիրությունը։

1204 —Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողի կողմից Շատո-Գայյարի պաշարումն ավարտվել է անհաջողությամբ, որի արդյունքում Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 2-րդն այդ պահից փաստացի սկսել է վերահսկել  ամբողջ Նորմանդիան։

1475- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ Միքելանջելոն։

1521 —Ֆերնան Մագելանն իր շուրջերկյա ճանապարհորդության ժամանակ հայտնագործել է Գուամ կղզին։

1617 —ֆրանսիացի Լուի էբերը ստացել է Քվեբեկում (Նոր Ֆրանսիա) առաջին ֆերմերային տնտեսություն հիմնելու թույլատրություն։

1665 —Լոնդոնում լույս է տեսել աշխարհում առաջին գիտական ամսագիրը («Թագավորական ընկերության փիլիսոփայական աշխատանքները»)։

1785- ծնվել է  լեհ կոմպոզիտոր Կարոլ Կուրպինսկին։

1790 —վաշինգտոնցի ատամնաբույժ և Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժ Ջոն Լինվուդը ստեղծել է բժշկական բոր մեքենա։

1853 - Վենետիկում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերան։

1869 —Դմիտրի Մենդելեևը Ռուսական քիմիական ընկերությանն է ներկայացրել  իր Պարբերական աղուսյակը։

1886- ծնվել է  ռուս խորհրդային երգչուհի (մեցցոսոպրանո) Նադեժդա Օբուխովան։

1899 —գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանն արտոնագիր է ստացել ասպիրինի համար։

1900 —Սան-Ֆրանցիսկոյում գտել են մեռած չինացու․ ԱՄՆ-ում սկսվել է բուբոնային ժանտախտի առաջին համաճարակը։

1900- վախճանվել է  գերմանացի արդյունաբերող Գոթլիբ Դայմլերը։

1902- հիմնադրվել է իսպանական աշխարհահռչակ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը։

1909- ծնվել է  լեհ գրող Ստանիսլավ Եժի Լեցը։

1925 —լույս է տեսել «Պիոներական պրավդա» թերթի առաջին համարը։

1926- ծնվել է լեհ ռեժիսոր, դրամատուրգ Անջեյ Վայդան։

1927- ծնվել է կոլումբիացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը («Հարյուր տարվա մենություն»)։

1937- ծնվել է  առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։

1938 —Լոնդոնում տրոլեյբուսները փոխարինել են տրամվայներին։

1957- Գանան դարձել է անկախություն ձեռք բերած Ենթասահարայի երկրներից առաջինը։

1964- տեղի է ունեցել ՄԻԳ-25 ինքնաթիռի առաջին թռիչքը։

1964- ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Կասիուս Քլեյն ընդունել է իսլամ և վերցրել Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։

1967- Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելլիում քաղաքական ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներից։

1970- Անգլիայում The Beatles աշխարհահռչակ ռոք խումբը թողարկել է իր վերջին երգը՝ «Let It Be»-ն։

1972- ծնվել է  ամերիկացի բասկետբոլիստ, դերասան, ռեփեր Շաքիլ Օ'Նիլը։

1985 —ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը նոկաուտի ենթարկելով Հեկտոր Մերսեդեսին սկսել է իր պրոֆեսոնիալ կարիերան։

1990 —սպանվել է  «Հուրիեթ» թերթի ղեկավարներից մեկը հանդիսացող հանրահայտ թուրք լրագրող Չեթին Էմիչը։

1992- Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած Խոջալուի դեպքերի ադրբեջանական զեղծարարություններին, հրաժարական է տվել։

1997 —Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա  2-րդը բացել է իր առաջին պաշտոնական էջը համացանցում։

2016 —վախճանվել է ամերիկացի դերասանուհի, ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կին Նէնսի Ռեյգանը։

2023-Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղ է ունեցել ցույցերի շարք կապված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հետ: Ոստիկանությունն օգտագործել է հատուկ միջոցներ ցուցարարների դեմ, սակայն վերջիններիս ճնշման արդյունքում այդ այսպես կոչված «արտաքին գործակալների մասին» օրենքը չի ընդունվել:

Կ. Խաչիկյան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համարՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանըԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. ՎանեցյանԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՄտածել, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հավակնում էր Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն է. պամտաբանԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակիցԶենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթՎտանգավոր սննդամթերք է ոչնչացվել․ ի՞նչ է հայտնի (լուսանկարներ) «Հարի Փոթերը», «Կարիբյան ծովահենները», «Մատանիների տիրակալը» կհնչեն մեկ բեմում. «Imperial Orchestra»-ն գալիս է Երևան Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկինԱշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել առևտրի կենտրոնի զուգարանում, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+)Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ըԺողովուրդը կասի իր խոսքը, սյուների փոխարեն կկանգնի ժողովուրդը․ Բագրատ Սրբազան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան Սենատորը դատապարտել է Փաշինյանին` Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցելու համարՔաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Մահվան ելքով ծեծկռտուք՝ ադրբեջանցի դպրոցականների միջևԱդրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրեն Միխաիլ Գալուստյանը խոստովանել է Հուսալքված հայը միշտ էլ ապավինում է եկեղեցուն․ հեռու չէ այն օրը, որ «հոգևոր Հայաստանը» կհաղթի «նոր Հայաստանին»ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին Արման Թաթոյանը միացավ շարժմանը Ի՞նչ սպասել Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումից. քաղաքագետի վերլուծությունըՄինչև -1, -2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինի ՀՀ-ումԱդրբեջանցիների շարժ է նկատվում․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանին բարեկամաբար հրավիրում են Բաքու Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Ղրիմի հայկական դպրոցի սաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի վետերանների շիրիմներին Գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղումԹշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին․ Վարդան Ոսկանյան Նամիբիան հրաժարվել է ընդունել միգրանտներին Մեծ Բրիտանիայից. ի գիտություն ՀայաստանիՄայիսյան ձյուն՝ Հայաստանում Քաղաքագետը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու պայմանըԼարսը փակվեց5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելուԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները Ինչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»
Ամենադիտված