ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ․ 50 անց տղամարդիկ են ձերբակալվել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 3-ին, ժամը 12.50-ին, վերոհիշյալ տղամարդիկ գետի ափին հայտնաբերվել, էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ ներկայացրել են ձուկ որսալու ցանցը՝ ամրացված էլեկտրական հոսանքի հաղորդալարով:

Հրազդանցի տղամարդիկ, ապօրինի ձուկ որսալու պարագաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular