Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում ենթակառուցվածքների բացման համար. Միրզոյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապակցվածություն» թեմայով պանելային քննարկմանը։

Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է․

«Փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման ընդլայնմանն ուղղված մեր ջանքերի մասին ընկալումն այն է, որ դա կհանգեցնի մարդկանց միջև շփումների ավելացմանը, փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության խորացմանը, շահավետ կլինի տնտեսական տեսանկյունից։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանում մենք ավելի լավ ենք հասկանում միջազգային առևտրի և կապերի կարևորությունը։ Մենք ոչ միայն դեպի ծով ելք չունենք, այլև առկա չորս հարևաններից միայն երկուսի հետ բաց սահման ունենք․ մյուս երկու հարևանների հետ մեր սահմանները փակ են շուրջ երեք տասնամյակ շարունակ, սակայն սա, կարծում եմ, այլ քննարկման թեմա է։ Այս քննարկման համար, կարծում եմ, բավական կլինի նշել, որ մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ։

Ինչպես նշեցի, խնդիրն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական։ Մենք հավատում ենք, որ աճող փոխկախվածությունը շահավետ է ոչ միայն տնտեսական տեսակետից, այլև, ինչպես արդեն նշեցի, հանգեցնում է փոխկախվածության, որն իր հերթին մեծ գործոն է դառնում խաղաղության հասնելու ճանապարհին։

Զարգացնելով տարածաշրջանային կապվածության թեման՝ նախարար Միրզոյանը հավելել է.

«Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանում սա կարող է որոշիչ դեր խաղալ և ցանկանում ենք ներգրավված լինել տարածաշրջանային տարանցիկ ուղիներում, առևտրում և այլն։ Այդ նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը , որի վերնագրից արդեն դուք կարող եք հասկանալ, որ այն ոչ միայն տնտեսական բնույթի է կրում, այլ, ինչպես նշեցի, կարող է տարածաշրջանում պոտենցիալ խաղաղության հաստատման գրավական հանդիսանալ։ Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում այս ենթակառուցվածքների բացման համար, և ես հիմա կներկայացնեմ դրանք. հիմնված լինելով արդարացի դնդումների վրա, դրանք կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։

Այսպիսով առաջին սկզբունքն այն է, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է մնան այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով դրանք անցնում։ Սա կարող է բնական թվալ, սակայն, երբ խոսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, մանրուքները կարևոր են։

Երկրորդ սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն պետությունների ազգային օրենսդրության համապատասխան։ Կցանկանայի նշել նաև այդ գործընթացների հնարավոր դյուրացման մասին. մենք ապրում ենք 21-րդ դարում, մենք պետք է դյուրացնենք գործընթացները։ Այսպիսով, եթե կա քաղաքական կամք, մենք միշտ էլ կարող ենք լուծումներ գտնել։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Միրզոյանն ավելացրեց․ «Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Օրինակ, ես չեմ կարող իմ իրաքցի գործընկերոջից պահանջել օգտվել իր երկրի երկաթգծից՝ միևնույն ժամանակ մերժելով ցուցաբերել փոխադարձություն։ Այսպիսով, կան մանրամասներ, որոնց վրա կարող ենք միասին աշխատել, եթե կա քաղաքական կամք, և մենք՝ Հայաստանն, ավելի, քան պատրաստ ենք։»

Կյանքից հեռացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն ԻնջյանըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակով մեկնարկեցին Շախմատի համաշխարհային օլիմպիադանՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանինՓաշինյանը պետք է բանակցի ՌԴ-ի, հետո՝ Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման լուծման համար. ՍուրենյանցՄահվան ելքով կրկնակի վրաերթ՝ ԵրևանումՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետՌուսաստանի փոխարտգործնախարարն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը քննարկել են՝ ինչպես հասնել խաղաղության՝ Հարավային ԿովկասումՓաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալըԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ․ ԶախարովաՌուսաստանը հստակ ծրագիր ունի՝ Ուկրաինայի զինուժին Կուրսկի շրջանից դուրս մղելու համար․ ՊեսկովԻրանում հայտարարել են, որ Իսրայելը շուտով «վրեժխնդրության համ կզգա»Սյունիքում բեռանատար է շրջվել, տուժածներ կանՄեծ Բրիտանիան ավելի քան 600 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինային աջակցելու համարՄեկ օրում Հայաստանում արձանագրվել է 13 ՃՏՊ, 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԵՄ-ն պատրաստ է հրաժարվել ռուսական գազից․ ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատարՏոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպանՌուսաստանը հարգում է ԲՐԻԿՍ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Ադրբեջանի ցանկությունը․ ՌԴ ԱԳՆՌԴ ԱԳ փոխնախարարն ընդունել է ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերի պատճենըՇիրակում «06»-ը մի քանի մետր գլորվելով՝ կողաշրջված հայտնվել է դաշտումՊատասխանատու քաղաքական գործիչները չպետք է անպատասխանատու վերաբերվեն պատմական բարդ գործընթացի արդյունքում մշակված փաստաթղթերին. Զախարովան՝ ՓաշինյանինՕկամպոն արցախյան քաղհասարակության ներկայացուցիչներին ներկայացրել է արցախցիների իրավունքների միջազգային պաշտպանության վերաբերյալ իր մոտեցումներըՄտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊՊայթեցում չի իրականացվել, շենքը քանդել են ճոպանների միջոցով․ Քաղաքապետարանի պարզաբանումըԱդրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, նշելով՝ կարևոր հարցեր կան, մենք ասում ենք՝ միշտ կլինի ևս 4 չհամաձայնեցված հարց. ՓաշինյանՊԵԿ-ը ներկայացրել է բենզա և գազալցակայաններում հսկողական գործողությունների արդյունքները․ ինչ է հայտնի Ինչպես են «պառկեցնում» շենքը՝ Պարույր Սևակ 5 հասցեում Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունիցԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը 18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ Ադրբեջանը մերժում է Փաշինյանի առաջարկներըԱՄՆ կառավարությունը ավելացնում է իր «փափուկ ուժը» ՀայաստանումՊետական համակարգի կուսակցականացումը նոր թափ է ստանալուԻնքնաթիռներ են բախվել թռիչքուղու վրա․ մանրամասներՌԴ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Իրանի հետ. Շոյգու Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա․ Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն հերքում է Իսրայելցի գիտնականները մշակել են դիմացկուն, ճկուն և ուտելի պլաստիկԱնհետ կորած Հայկ Մաղաքյանը սպանվել էԿարևոր․ երկու ամսով կփակվի Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը Հոկտեմբերի 5-ին Արենիում կանցկացվի Գինու Փառատոնը Մահացու վթար՝ ՌԴ-ում․11 միգրանտներից 8-ը մահացել ենԻրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը որոշակի ազդանշաններ են փոխանցում ՀԻՄԱ. Արմեն Աշոտյանը դուրս է գալիս կալանավայրից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մուշտակ«Զանգեզուրի միջանցքում ոչ բոլորն են տեղավորվում. ինչո՞ւ է Իրանը վախենում Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղի բացելուց» Ոստիկանության ծառայողը դիմել է Գառնիկ Սահակյանին«Ուկրաինացի գինեգործները պատժամիջոցներ են պահանջում Վրաստանի և Հայաստանի համար»Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. Մարտիրոսյան Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգել է օլիգարխների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին․ պատմության այս օրը (11 սեպտեմբեր)
Ամենադիտված