Բայրամովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների «դրական դինամիկայի» մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![Բայրամովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների «դրական դինամիկայի» մասին](/timthumb.php?src=disc/02-03-24/7132a07d96fef142ef5f5c583f54c246.jpg&w=780)
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շուրջ պատվիրակությունների հանդիպումները կարևոր նշանակություն ունեն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովի խոսքով՝ 7 ամսվա ընթացքում՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումից առաջ, խաղաղ համաձայնագրի շուրջ նմանատիպ կազմով բանակցություններ չեն անցկացվել։
Նրա խոսքով` վերջին շրջանում խաղաղ բանակցություններում «դրական դինամիկա» է նկատվում։
«Դրանից հետո եղան հիմնականում տեքստային մեկնաբանություններ, նախագծեր, որոնք կողմերը փոխանցեցին միմյանց։ Ամեն դեպքում, այս գործընթացում կարեւոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում այս ուղղությամբ դրական դինամիկա կարելի է նկատել։
Նախևառաջ, ուզում եմ նշել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը նախաձեռնել էր Գերմանիայի կանցլերը։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում այս հանդիպումը։ Եվ այս հանդիպումից հետո որոշում է կայացվել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել»,- ասել է նա։