Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական դիվանագիտության ամոթի օրը. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլական իշխանությունը գլխատեց հայկական դիվանագիտական ընտանիքը, տասնյակ փորձառու դիվանագետներ ոչ միայն դուրս են մնացել համակարգից, այլեւ՝ հրապարակային ընդդիմանում են ներկայիս վիճակին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայկական դիվանագիտության ամոթի օրը

Մարտի 2-ին, երբ թուրքական Անթալիայում Հայաստանի արտգործնախարարն ու ընկերակիցները դիֆերամբներ էին ձոնում հայ-թուրքական չգործող հարաբերությունների, ընթացքի ու ապագայի մասին, Հայաստանում, Կառավարության 2012 թ.-ի որոշմամբ, պաշտնապես նշվում էր Հայ դիվանագետի օրը։

 

Ցավոք, մասնագիտական տոնին չեղած շնորհավորանքներին զուգահեռ Անթալիայում ու դրանից առաջ էլ Բեռլինում հերթական անգամ նորանկախ Հայաստանի դիվանագիտության երեսնամյա պատմությունն իջեցնում էին շրիշակից էլ ցածր մակարդակի։

Միայն մի քանի փաստի արձանագրում.

Նիկոլական իշխանությունը գլխատեց հայկական դիվանագիտական ընտանիքը, տասնյակ փորձառու դիվանագետներ ոչ միայն դուրս են մնացել համակարգից, այլեւ՝ հրապարակային ընդդիմանում են ներկայիս վիճակին։

Բեռլինում, Ադրբեջանի հետ բանակցություններին նստած հայկական թիմում եղածներից որեւէ մեկը չունի դիվանագիտական փոքր ի շատե երկարատեւ փորձառություն։

Ավելին՝ Արարատ Միրզոյանի ընկերները՝ փոխնախարար (ծառայությունից խուսափած) Վահան Կոստանյանն ու Դավիթ Կաապետյանը նրա հետ ճանապարհորդում են 2018-ի ցույցեր-փոխվարչապետ-ԱԺ նախագահ-ԱԳ նախարարություն երթուղով։

Դե, Ռուբեն Ռուբինյանն ու Գերմանիայում ներկայիս դեսպանն էլ՝ ոնց պատահի, ոնց Նիկոլը հանձնարարի։

Անփորձների այս շրջանակում դիվանագիտական համակարգային հիշողության բացակայության պայմաններում է, որ Ռուբինյանը անցյալից անտեղյակ հայտարարություններ է անում ու փոշիացնում անգամ անցնող երեսնամյակի դիվանագիտական ձեռքբերումները։

Փառամոլությամբ աննախադեպ հայտարարում, թե 2023-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 30-տարվա մեջ առաջին անգամ բացվեց հայ-թուրքական սահմանը։ Չգիտենալով, որ այդ սահմանը պարբերաբար բացվել է, անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար։

Անգրագիտությունն այնքան է իշխում, որ Ռուբինյանն Անթալիայում չի էլ գիտակցում, որ Թուրքիայի հետ սահման բացելու հարց չկա, Անկարան է 1993 թվականին փակել սահմանը եւ իրենք պետք է բացեն։

Այնքան անգրագետ են գործել, որ փոշիացնելով հայկական դիվանագիտության ողջ վաստակը, անցնող տարիներին թույլ են տվել ու հիմա էլ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի շուրթերով ու որոշմամբ համաձայնվում են տարածաշրջանում Թուրքիայի գերիշխող դիրքի պաշտոնականացմանը։

Անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը եւ համակերպվել ու ընդունել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ամբողջովին փոխկապակցված են Թուրքիայի հետ հարաբերությունների հետ, ընդունում են թուրքական նախապայմանները եւ պատրաստ են հնազանդորեն խաղի այդ կանոններով քարշ գալ։

Դեռ որքան դիվանգիտական ջանք ու աշխատանք է պահանջվելու, որ հնարավոր լինի (եթե հնարավոր կլինի) ուղղել սխալները։

Սիրելի դիվանագետ ընկերնե՛ր, շնորհավորում եմ ձեր տոնը։

Այսօր խոստացեք, որ անգրագետների հեռացումից հետո, Հայրենիքի կանչով, նեղացվածությունը մի կողմ եք դնելու ու նորից շարք եք վերադառնալու, որ ներքին թշնամու ու անգրագետի ավերը շտկեք, շտկենք միասին:

Հ.Գ. լուսանկարներում՝

-1992 թ. մարտի 2, Նյու Յորքում, ՄԱԿ կենտրոնակայանի դիմաց պաշտոնապես բարձրացվում է Հայոց Եռագույնը:

-2018 թ. հունիսի 29, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան մոտ ԱՄՆ-ում 1918-1920 թվականներին Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությունը»,- գրել է նա:

Marca-ն մանրամասներ է հայտնել Կարվախալի փոխարինման վերաբերյալ Ռուսաստանն ուշադիր հետևում է. «Փաստ»Հայազգի ռեփեր A.V.G-ն է վթարի ենթարկվել Մոսկվայում իր թանկարժեք «Mercedes»-ովԴիվանագիտական կոռեկտությունը՝ որպես թուլություն. «Փաստ»Հայտնաբերվել է 36-ամյա Աշոտ Ս․-ի դին«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել․ հայտնաբերվել են դանակներ«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի հարյուրավոր հասցեներումԻրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու և դոլարի շուկայում«Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզումԱզգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ»ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ» Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ»Վարույթ է հարուցվել բուհի դեմ․ «Հրապարակ» Աթենք ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. ո՞ր մարմնի դեմ է ընկերությունը հայտ ներկայացրել. «Ժողովուրդ» Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ» Խաղաղ պայմաններում զոհվածների գործերը չեն բացահայտվում. Փաշինյանը խաբել է. Մաս 227. «Ժողովուրդ» Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»Մեկ քայլ է մնացել «Հրապարակ» ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում. «Ժողովուրդ» Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ»Վահե Ստեփանյանից մինչև Արփի Դավոյան․ «Հրապարակ» Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է. «Ժողովուրդ» Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ»Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերըԻրանի հարվածից Ալիևը դողէրոցքի մեջ է․ Իսրայելի հատուկ ուժերն Արցախում են․ Արմեն Այվազյան. Life Armenia (տեսանյութ)Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր«Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից ՄասիսՀայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն ԽաչատուրյանՌուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետՈւկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստինԻսրայելի ռազմաօդային ուժերը մեկ ժամում հարվածել են «Հեզբոլլահ»-ի ավելի քան 120 օբյեկտիԻսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակիԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. ԱԳՆՎերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկումՓաշինյանը Մոսկվայում է․ Ովքեր էին դիմավորում օդանավակայանում15-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿՊուտինը Թուրքմենստանում կհանդիպի Իրանի նախագահի հետՄիրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձելՉենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնականԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են խառնվել «Խաղաղության պայմանագրի» շուրջ տարվող աշխատանքին, այնինչ այդ աշխատանքի հիմնական մասը Ռուսաստանում է արվել․ ՈւշակովՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՊարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ. 1 անձ կալանավորվել էՇուրջ 14կգ տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք. 2 անձ է կալանավորվել (տեսանյութ)
Ամենադիտված