Ուկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ուկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին](/timthumb.php?src=disc/02-03-24/88453f69848b1fe101edfdc340a4bac6.jpg&w=780)
Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարությունը մարտի 2-ին հայտարարել է նախօրեի առավոտյան ռուսական ևս մեկ Սու-34 կործանիչ ոչնչացնելու մասին:
Aյդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ուկրաինական օդուժի տեղեկատվությանը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ արևելյան ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը, որը փորձել է կառավարվող ավիառումբերով հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին:
Ուկրաինայի զինվորականների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում խոցվել է ռուսական 12 ռազմական ինքնաթիռ, որից 9-ը՝ Սու-34։