Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի. եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է». կրտսեր սերժանտ Հարություն Նիկոլյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Կարմիր շուկայում. «Փաստ»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ ու խելացի էր Հարությունս: Շատ էր սիրում սպորտը: Սկզբում հաճախեց կարատեի, այնուհետև ըմբշամարտի: Կարատեի՝ Հայաստանի չեմպիոնի տիտղոսն է նվաճել, այդ ժամանակ 10-11 տարեկան էր: Մեկնել է նաև Վրաստան մրցումների: Հետո սկսեց ըմբշամարտի հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հարությունի մայրիկը:

Նշում է՝ որդին փոքրուց շատ բարի էր: «Որքան ուժեղ էր, նույնքան էլ բարի էր»: Մայրիկի խոսքով, Հարությունը դպրոցում շատ լավ էր սովորում: «Չորրորդ դասարանում իր ուսուցչուհին իրեն մաթեմատիկոսի տիտղոս շնորհեց: Շատ էր սիրում նաև «Պատմությունը»: Հենց այդ գծով էլ որոշել էր շարունակել իր ուսումը: Ընդունվեց Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ, բայց ուսանող լինել չհասցրեց: Ընդունվեց, օրեր անց զորակոչվեց ծառայության: Պետք է բանակից գար ու շարունակեր ուսումը, բայց չեկավ...»: Հարությունն ընտրություն չի կատարել սպորտի և պատմության միջև: «Այնպես չէ, որ նա սպորտը թողել էր, և՛ սպորտն էր իրենը, մտադիր չէր այն թողնել, և՛ պատմությունը, մտադիր էր այդ ուղղությամբ բարձրագույն կրթություն ստանալ: Այնքան աշխույժ և խելացի էր, որ ամեն ինչ հասցնում էր, երբեք ինքն իրեն ընտրության առջև չի դրել: Ամեն ինչ սիրում էր այս կյանքում, կյանքն էր սիրում: Հարությունն ուրիշ էր, կարծես ընտրված լիներ»:

2019 թ.-ի հուլիսի 9-ին Հարությունը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել է Ստեփանակերտ՝ Ցորի զորամաս: Հարությունը կրտսեր սերժանտ էր, ԲՄՊ-ի հրամանատար: Մայրիկի խոսքով, սիրով է մեկնել ծառայության: «Հայրիկն Ուկրաինայում էր: Իրեն անգամ ասում էի՝ ծանուցագիրը մի քիչ ուշ վերցրու, որ պապան գա, հետո մեկնես ծառայության: Ասաց՝ չէ, մա՛մ, երբ տվել են, այն ժամանակ էլ վերցրել եմ ու այդ օրն էլ կգնամ: Հարութս մկրտված չէր, ուզում էինք, որ հայրիկը գա, մկրտվի մեր տղան, հետո բանակ ճանապարհենք: Հասցրեցինք ամեն ինչ կազմակերպել: Հայրիկը հուլիսի մեկին եկավ Հայաստան, ամսի վեցին մկրտությունն էր, ութի երեկոյան մեռոնից հանել ենք, իսկ 9-ի առավոտյան ճանապարհել ենք ծառայության: Երբեք ու երբեք չի դժգոհել ծառայությունից, պատկերացրեք, որ չեմ զգացել, թե բանակում զինվոր ունեմ: Ամեն օր զրուցել եմ իր հետ: Միշտ ասում էր՝ «մե՛րս, ամեն ինչ տոչնի ա, ամեն ինչ նորմալ»»:

Անգամ պատերազմի ծանր օրերին որդին մայրիկին հավատացրել է, թե ամեն ինչ կարգին է: «Միայն մեկ անգամ 32 ժամ չի զանգել: Ամեն հնարավոր տարբերակով մեզ հետ կապ էր հաստատում: Ճիշտ է, կապ չկար, լինելուց էլ շատ վատն էր, բայց ամեն ինչ անում էր, որ իր ձայնը լսենք ու իմանանք, որ իր հետ ամեն բան կարգին է: Ասում էր՝ մա՛մ, ու միայն այդքանը մեզ բավական էր, կարևորը՝ իր ձայնը լսում էինք: Կարող էր հետո կապն ընդհատվել, բայց մի փոքր հանգիստ էինք, որ իր ձայնը լսեցինք: Պատերազմի ժամանակ էլ երբեք չի ասել, որ բարդ է, նեղության մեջ է՝ «տոչնի ա, մե՛րս, լավ ա լինելու, մե՛րս»: Բայց հիմա իր ընկերներն են պատմում, որ ոչինչ էլ «տոչնի» չի եղել, ռումբերը կարկուտի նման թափվել են երեխեքի վրա: Հարցնում էի՝ տղե՛ս, հաց կերե՞լ ես, արձագանքում էր՝ հա, մե՛րս: Բայց տղաները հիմա պատմում են, որ օրերով հաց չեն կերել: Մի օր զանգեց՝ մե՛րս, ես էլ ԲՄՊ չունեմ, էլ ինձ ԲՄՊ չեն տալիս, ինձ տվել են РПК, դրանով եմ կրակում»: Ցորից՝ Ջրական, հետո՝ Հադրութ ու Վարանդա, վերջում՝ Կարմիր շուկա:

Հենց այնտեղ էլ անմահացել է Հարությունը՝ 38 օր կռիվ տալով թշնամու դեմ: «Նոյեմբերի 3-ին է զոհվել՝ Կարմիր շուկայում: Ժամը մեկն էր, զանգեց ինձ: Այնպիսի ձայներ էին լսվում, երբեք դրանք չեմ մոռանա: Հարցրեցի, թե ի՞նչ ձայներ են, «որտե՞ղ ես, տղե՛ս», գիտեի, թե ինքը Ստեփանակերտում է, Ցորում, պատասխանեց. «Մե՛րս, քաղաք է, աղմուկ է, մի մարդ իր քարի ցեխն է թողել, գնացել, մեկը մի ուրիշ բան, դրա համար խառը ձայներ են: Չնեղվես: Լավ, մե՛րս, կզանգեմ»: Ժամը երեքին ինքը զոհվել է: Իր զոհվելուց հետո մեր բարեկամները պատմում էին՝ զանգում էինք Հարութին, ասում՝ տղա՛ ջան, թե մի հնար կա, արի, կգանք քո հետևից: Իսկ Հարութս պատասխանել է՝ երբեք, երբեք չեմ թողնի ու գամ»: Որդու տուն «վերադարձի» ճանապարհը մայրիկը հեքիաթի է նմանեցնում: «Ամսի երեքին զոհվել է, վեցին իր հոգեհանգիստն էր:

Իրենից ոչինչ պակաս չէր, կարծես քնած լիներ: Երևի Աստված իմ աղոթքները լսեց ու իրեն գոնե այդպես ու ավելի շուտ ինձ վերադարձրեց: Գոնե ես իրեն տեսա: Բոլորն ինձ ասում էին, որ Հարութս ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում, գնում են՝ տեսնեն, թե որտեղ է: Իսկ ես ասում էի՝ թող միայն շնչի, ապրի: Իր զոհվելու օրը Գորիս-Արցախ ճանապարհը փակ էր, ոչ մի մեքենա չէր անցնում: Ես էլ մտածում էի՝ բա իմ երեխեն վիրավոր է, ո՞նց են բերելու: Իրեն բերել էին Մարտունիի դիահերձարան»: Իսկ հիմա Հարութի ընտանիքին մնացել են միայն հուշերը: «Տարիների հետ ավելի է դժվարանում, կարոտը խեղդում է, հիմա ինձ համար ավելի ծանր է: Անընդհատ մի միտք, գուցե այն նաև վախ կոչեմ, ներսումս պտտվում է՝ Աստված իմ, հանկարծ չմոռանամ Հարութիս խոսքերը, բառերը, դեմքը»: Ապրելու ուժի մասին խոսելիս տիկին Գայանեն ասում է՝ երևի Հարութիս ուժն է փոխանցվել երկնքից:

«Եթե իրենից հետո կարողացա ապրել, դա ինձ փոխանցված իր ուժն է: Ոչ ոք իրեն չի փոխարինի: Իմ երկու աղջկա համար եմ ապրում, պայքարում, բայց պահ է գալիս, երբ ներսումս ամեն ինչ գլխիվայր է շրջվում: Իմ երեք երեխային էլ անսահման շատ եմ սիրում, բայց Հարութիս հանդեպ սերն այլ է: Իր մատը փուշ մտներ, ամբողջ գիշեր կնստեի իր կողքին, ասում էր՝ հո երեխա չեմ, գնա քնի, մա՛մ: Այդպիսին էր մեր կապվածությունը: Բայց հիմա ես կարողանում եմ առանց իրեն ապրել: Գնում, գալիս էր, համբուրում էր ինձ, երբեմն իրեն ասում էի՝ տղա՛ ջան, հերիք է գնաս, գաս, պաչես: Հիմա այնքան եմ փոշմանել, որ նման բան եմ ասել»:

Հ. Գ. - Հարություն Նիկոլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ ԲայդենԹուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն ԲաբայանԿոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՌուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ ՊեսկովԱդրբեջանը Տավուշի գյուղերն իր ռшզմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը․ Խոսրով ՀարությունյանԿամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ ԱռաքելյանՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ՊՆԱլիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռաֆահի դեմ գnրծnղnւթյnւնը կազդի ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի վրա․ Իսրայելն պետք է անհապաղ դուրս գա Ռաֆահի օկուպացված հատվածից․ Թուրքիայի ԱԳՆՄեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանըԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիսԲերդիչիի մերձակայքից տարհանված ամերիկյան Abrams տանկը հայտնվել է Պոկլոննայա բլրի վրա գտնվող ռազմավարի ցուցահանդեսումԿրականետ ռոբոտ շուն է վաճառքի  հանվել և ցնցել համացանցըԱշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոԱդրբեջանի ԶՈւ-ն մեկնել է Թուրքիա՝ EFES-2024 զnրավարժություններին մասնակցելուԲագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը. Վարդան Ոսկանյան Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ)Սեփական ոճով և օրակարգով ասուլիս, որ հող նախապատրաստեց հետագա զիջումների համար«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակըՍահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ համայնքապետ (տեսանյութ)Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համարՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանըԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. ՎանեցյանԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանըՄտածել, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հավակնում էր Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն է. պամտաբանԲագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակիցԶենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթՎտանգավոր սննդամթերք է ոչնչացվել․ ի՞նչ է հայտնի (լուսանկարներ) «Հարի Փոթերը», «Կարիբյան ծովահենները», «Մատանիների տիրակալը» կհնչեն մեկ բեմում. «Imperial Orchestra»-ն գալիս է Երևան Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկինԱշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել առևտրի կենտրոնի զուգարանում, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+)Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ըԺողովուրդը կասի իր խոսքը, սյուների փոխարեն կկանգնի ժողովուրդը․ Բագրատ Սրբազան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան Սենատորը դատապարտել է Փաշինյանին` Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցելու համարՔաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Մահվան ելքով ծեծկռտուք՝ ադրբեջանցի դպրոցականների միջևԱդրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրեն Միխաիլ Գալուստյանը խոստովանել է Հուսալքված հայը միշտ էլ ապավինում է եկեղեցուն․ հեռու չէ այն օրը, որ «հոգևոր Հայաստանը» կհաղթի «նոր Հայաստանին»ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին
Ամենադիտված