ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 օրով գնամ-գամ, հետո էլի կմտնեմ «Նուբարաշենի» խուց, բանտից չեմ փախչում. Արմեն Աշոտյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատական նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը թույլատրի իր վստահորդին մեկնել  Բուխարեստ՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին։

Իր հերթին Արմեն Աշոտյանն ասաց, որ պետք է մեկնի Բուխարեստ՝ պաշտպանելու պետական շահը, հետո կվերադառնա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր  խուց։

«Դա կարևոր է, որպեսզի այնտեղ ճիշտ ներկայացվի հայ ժողովրդի շահերը։ Իմ գնալը կարևոր է, ես դա չեմ անում, նրա համար, որ իմ կալանքի հարցը լուծեմ, ես ասում եմ՝ գնամ, հետ գամ։ Բանտից չեմ փախչում, 4-5 օրով գնամ, հետ գամ, նորից մտնեմ բանտի իմ խուցը։ Եթե չթողնեք, որ ես գնամ, ապա կզրկեք այդ կառույցում այլընտրանքային կարծիք հնչեցնելուց, հայ ժողովրդի շահերը ճիշտ ներկայացնելուց։ Գնամ, խոստանում եմ հետ գամ»,- ասաց նա։

Դատարանը, սակայն, թույլ չտվեց Արմեն Աշոտյանին մեկնել Բուխարեստ՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռևս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular