Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրկնակի աճել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը. ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության աշխատանքները

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ այսօր ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության՝ 2023 թվականի աշխատանքները:

Վարչական շրջանի դատախազ Դավիթ Աղաջանյանը ներկայացրել է արձանագրված հանցավորության վիճակը, հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Վարչական շրջանի դատախազը, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականի ընթացքում վարչական շրջաններում գրանցվել է հանցագործության 2635 դեպք (2022 թվականին՝ 2688 դեպք). դեպքերը նվազել են 53-ով, կամ 2%-ով:

Դավիթ Աղաջանյանի խոսքով՝ չնայած հանցագործությունների ընդհանուր թվի նվազմանը՝ աճ է արձանագրվել միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակում:

2023 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների  356 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 371 դեպքի դիմաց (նվազումը՝ 15 դեպքով կամ 4 %-ով):

2023 թվականի ընթացքում 169 դեպքով կամ 15%-ով նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (հաշվետու տարում արձանագրվել է 959 դեպք՝ 2022 թվականի 1128 դեպքի դիմաց):

Աճել են կողոպուտի դեպքերը. 2023 թվականին արձանագրվել է 15 դեպք, 2022 թվականին՝ 7 դեպք:

Պահպանվել է բնակարանային գողությունների դեպքերի նվազման միտումը. 2023 թվականին արձանագրվել է 75 դեպք՝ 2022 թվականի 83-ի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 64 դեպք՝ 2022 թվականի 80 դեպքի դիմաց. 16 դեպքով կամ 20%-ով դեպքերը նվազել են:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում աճ է արձանագրվել 219 դեպքով (2023 թվականին՝ 322, 2022 թվականին՝ 103):    

2023 թվականի ընթացքում դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 346 քրեական վարույթ` 399 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 197 քրեական գործ (վարույթ)` 241 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում ավարտվել է դատարաններում քննվող 229 քրեական գործի քննություն` 243 անձի վերաբերյալ:

2023 թվականին վարչական շրջանների դատախազության կողմից, ի թիվս այլնի, ուսումնասիրվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող՝ «Տիգրան Մեծի անվան», «Նանսենի անվան» զբոսայգիներում ընդհանուր օգտագործման հողերի տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներին տրամադրված հողերի և դրանցում կառուցված շինությունների օտարման գործընթացները:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ: Վերոնշյալ դեպքերից մեկով՝ վիճարկման հայց է ներկայացվել Վարչական դատարան՝ հողատարածքն օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը վերացնելու, որպես հետևանք կնքված առուվաճառքի պայմանագիրը, Կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով:

Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ շարունակել ուսումնասիրությունները Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթական տարածքների, մասնավորապես՝ մանկապարտեզների վերաբերյալ:

Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
Ամենադիտված