ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես պարզվեց՝ թուրքերն ամենահուսալի գործընկերն են. Պուտինը՝ էներգառեսուրսների ոլորտի մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների հարցում, իսկ ստեղծված իրավիճակում, ինչպես պարզվեց, ամենահուսալի գործընկերը Թուրքիան է։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից մի հատված լրագրողը տեղադրել է Telegram ալիքում։

«Անընդհատ ասում էին՝ Ռուսաստանը չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է։ Մենք ոչինչ չենք սահմանափակում: Մենք ամեն ինչ տալիս ենք, ահա խնդրեմ: Ինչպես պարզվեց՝ թուրքերն ամենահուսալի գործընկերն են։ Այնտեղով՝ «Թուրքական հոսք»-ով (գազը գնում է Եվրոպա)»,- ասել է պետության ղեկավարը։

Պուտինի խոսքով՝ եվրոպական երկրները հույս ունեին, որ եթե չգնեն ռուսական գազը, Ռուսաստանը կփլուզվի։ Բայց եվրոպական տնտեսությունում արդեն անշրջելի գործընթացներ են սկսվել, նշել է ՌԴ նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular