Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կաթոլիկ աշխարհում` Սուրբ Վալենտինի օրը, Բուլղարիա և Հյուսիսային Մակեդոնիա՝  «Տրիֆոն Զարեզան» (խաղողագործների օր), Լեհաստան՝ Էպիլեպսիայով հիվանդների օր, Ուկրաինա՝ Ռադիացիոն, քիմիական և բակտերիոլոգիական պաշտպանության զորքերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 - ծնվել է   գրող Հայկանուշ Մառքը։

1884 - վախճանվել է  բանահավաք, բանասեր Սիմոն Ճուլարտյանը։

1902 —ծնվել է խորհրդահայ լեզվագետ, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռուբեն Ավանեսովը։

1909 - ծնվել է  գրականագետ, թատերագետ, գրող Գառնիկ Ստեփանյանը։

1925– ծնվել է նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը:

1944- տեղի է ունեցել «Դավիթ Բեկ» ֆիլմի պրեմիերան Մոսկվայում։

1953 - ծնվել է  կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։

1958– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

1958 - ծնվել է արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Բալայանը։

1961 - ծնվել է դերասան Հրաչյա Հարությունյանը։

1974– ծնվել է ճանաչված հումորիստ, հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազի ժամանակ ադրբեջանցիները ռուսներից առգրավել են յոթ ուղղաթիռ և դրա հիման վրա ստեղծել ուղղաթիռային էսկադրա։

-ԱՊՀ երկրների ղեկավարները ստորագրել են համագործակցության սկզբունքների և ստրատեգիական ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը։

2006- Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում սկսվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որում  նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: 

2008-Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը Սյունիքի մարզում հայտարարել է, որ «Օրինաց երկիր»-ի առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «դավաճանություն կկատարի», եթե չմիանա իր գլխավորած շարժմանը:

- «Զվարթնոց» օդանավակայանում, թռիչքից վայրկյաններ անց վայր է ընկել Երևան - Մինսկ չվերթն իրականացնող օդանավը: Օդանավի 18 ուղևորների և անձնակազմի 3 անդամների կյանքը հաջողվել է փրկել:

2009- ներդրվել է մետրոյի ուղեվարձի նոր ավտոմատացված համակարգ՝  նոր գույնի ու չափի ժետոններ և էլեկտրոնային քարտեր միևնույն արժեքով` 1 անցման համար 50 դրամ:

2018- Իսրայելի Քնեսեթը ձայների 41 դեմ, 28 կողմ և ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

286 —Ըստ Ոսկե առասպելի կայսր Կլավդիոսի հրամանը չկատարելու պատճառով (գաղտնի պսակադրել է սիրահարներին) մահապատժի է ենթարկվել դաշտային բժիշկ և հոգևորական Վալենտինը։

842 —Լյուդովիկոս 2-րդ Գերմանացին և Կարլ 2-րդ Ճաղատը Ստրասբուրգյան երդումներ են տվել ռոմանական (հինֆրանսիական) լեզվով։ Այդ օրը համարվում է ֆրանսիական լեզվի ծննդյան օրը։

869 —ծնվել է սուրբ, բյուզանդացի քարոզիչ Կիրիլլը, որն իր եղբայր Մեֆոդիի հետ թարգմանել է Աստվածաշունչը հուներենից հին սլավոնական լեզվով։

1009 —քարոզիչ Բրունոն Բոնիֆացին սպանվել է Ռուսաստանի և Լիտվայի սահմանին։ Սա Լիտվա տեղանվանման ամենահին հիշատակությունն է ։

1349 —Սև մահվան՝ ժանտախտի տարածման մեջ, Ստրասբուրգում մեղադրվել և մահապատժի են ենթարկել մոտ 2000 հրեա, որոնցից 900-ին կենդանի այրել են։

1602 –ծնվել է  իտալացի երգահան, երգեհոնահար Ֆրանչեսկո Կավալլին։

1779 –Հավայան կղզիներում սպանվել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը (ըստ վարկածի կերվել է տեղաբնակների կողմից)։

1829-տեղի է ունեցել «Օտարերկրուհի» օպերայի առաջնախաղը Միլանում։

1834 —Լիոնում սկսվել է ջուլհակների համընդհանուր գործադուլը, որի ժամանակ առաջին անգամ բարձրացվել է կարմիր դրոշ, որպես հեղափոխության և բանվորների պայքարի խորհրդանիշ։

1859– Օրեգոնը դարձել է ԱՄՆ-ի 33-րդ նահանգը:

1876 —ԱՄՆ-ում Ալեքսանդր Գրեխեմ Բելլը ստացել է  № 174465 արտոնագիրն իր  «խոսքի և այլ ձայների էլեկտրական ալիքներով հեռագրով փոխանցման ձև և սարք…» հայտնագործության համար, որը փաստացի եղել է հեռախոսը։

1912– Արիզոնան դարձել է ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:

1929– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում խոշոր բախում է տեղի ունեցել Ալ Կապոնեի և գերմանա-իռլանդական գանգստերների միջև:

1930- լույս է տեսել Դեշիլ Հեմմեթի ամենահայտնի վեպը՝ «Մալթիական բազեն»։

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դոնի Ռոստովն ազատագրվել է գերմանա-ֆաշիստական օկուպացիայից։

1946-ԱՄՆ-ի բանակի բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայում գործարկվել է առաջին իրական աշխատող էլեկտրոնային համակարգիչը՝ ENIAC-ը։

1949– Իսրայելի ազգային ժողովում` Քնեսեթում տեղի է ունեցել առաջին նիստը:

1952- տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Օսլո, Նորվեգիա)։

1964 - վախճանվել է  լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր Պյատրաս Կուբերտավիչյուսը։

1959– ծնվել է ամերիկյան օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո Ռենե Ֆլեմինգը:

1989 —իրանական իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Հոմեյնին տվել է ֆետվա հնդկացի գրող Սալման Ռուշդիի ֆիզիկական ոչնչացման վերաբերյալ, քանի որ նրա «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը մուսուլման-արմատականները համարել են իսլամը վիրավորող։ Այս ամենը քիչ հայտնի գրողին բերել է համաշխարհային հռչակ և միլիոնավոր դոլարներ։

2003– սատկել է աշխարհում առաջին կլոնավորված կաթնասունը` Դոլլի ոչխարը:

2005– ստեղծվել է Յութուբ համացանցային վիդեո-նախագծային կայքը:

2011 —Արաբական գարնան ժամանակ սկսվել է ապստամբություն Բահրեյնում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Первый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации
Самое популярное