Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հատիկահնդավոր բույսերի համաշխարհային օր, էրիթրեա՝ Ֆենկելի օր, Ռուսաստան՝ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվել է Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը, որով  ավարտվել է ռուս-պարսկական վերջին պատերազմը:

1878–ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են էրզրումը, որը սակայն հետագայում ստիպված են եղել վերադարձնել:

1917 –ծնվել է հայ խորհրդային գրականագետ Սարիբեկ Մանուկյանը:

1935– ծնվել է ճանաչված գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը:

1950 –վախճանվել է երգահան Արմեն Տիգրանյանը:

1961– ծնվել է թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր Արթուր Էլբակյանը:

1986 – վախճանվել է արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մկրտիչ Ասլանյանը:

1992 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերը գրավել են ադրբեջանական Մալիբեյլի գյուղը:

1995-Ալմա-Աթայում ԱՊՀ 10 երկրներ կնքել են միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր:

2003- Գերմանիայից Հայաստան են բերվել ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ձեռք բերված 2000 թափանցիկ քվեատուփերը:

2011– Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:

2017-ԲՀԿ-ի համագումարում ԲՀԿ նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, և գլխավորել է Ծառուկյան դաշինքի  նախընտրական ցուցակը:

2020- Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում է կայացվել Սահմանադրության փոփոխության հանրաքվե անց կացնել ապրիլի 5-ին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1258 —մոնղոլների մերձավորարևելյան արշավանքի ժամանակ Խուլագա խանի բանակը Բաղդադի պաշարումից հետո գրավել է այն, թալանել և վառել, որով իսկ ավարտվել է Իսլամական Ոսկե դարը:

1354 —տեղի է ունեցել Սխոլաստիկայի օրվա մեծ կռիվը Օքսֆորդի համալսարանի ուսանողների և տեղի բնակիչների միջև, որի ժամանակ զոհվել են 30 բնակիչներ և 63 ուսանողներ, արդյունքում ուսանողները պարտվել են:

1755 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ և փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն:

1763 —Փարիզում խաղաղության պայմանագիր է կնքվել Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի, Իսպանիայի միջև, որով ավարտվել է 7-ամյա պատերազմը:

1772 —ֆրանց Իոսիֆ 1-ին ֆոն Լիխտեյնշտեյնը դարձել է Լիխտեյնշտեյնի դուքս:

 1784 —Եկատերինա 2-րդի հրամանագրով Ղրիմ նավահանգիստ-ամրոցը վերանվանվել է Սևաստապոլի:

1807 –ծնվել է հունգարացի պետական գործիչ Լայոշ Բատթյանյին:

1837 –վախճանվել է ռուս գրող և բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը:

1846 —Առաջին բրիտանա-սինկխյան պատերազմի ժամանակ բրիտանացիները գրոհել են սինկխերի գլխավոր պլացդարմ Սոբրաոնը, Թեդժ Սինկխը փախել է մարտի դաշտից, այրվել են կամուրջները և սինկխական բանակը հայտնվել է ծուղակում, բայց հրաժարվել է հանձնվել և արդյունքում բոլորը զոհվել են:

1890 – ծնվել է ռուս հռչակավոր, գրող Բորիս Պաստեռնակը:

1891 –վախճանվել է, ռուս մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայան:

1923 –վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը:

1939 —Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գեներալ Ֆրանկոն գրավել է Կատալոնիան, որով իսկ զրկել է հանրապետական Իսպանիային ֆրանսիայի հետ սահմանից:

1942 —ստեղծվել է պատմության մեջ առաջին  «Ոսկե սկավառակը» (ոսկու շերտով պատված), որը  RCA Victor ձայնագրման ընկերության կողմից հանձնվել է Գլենն Միլլերին («Չատտանուգի-չու-չու» երգով ձայնագրված):

1945 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  խորհրդային «С-13» սուզանավը խորտակել է գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավը, զոհվել է մոտ 300 մարդ:

1962 —ԽՍՀՄ տարածքում խփված ամերիկյան հետախուզական ինքնաթիռի օդաչու Ֆրենսիս Գերի Պաուերսը փոխանակվել է խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի հետ:

1986-իտալական Պալերմոյում սկսվել է սիցիլիական մաֆիայի դեմ ամենախոշոր քրեական գործի դատավարությունը, այսպես կոչված «Մաքսիգործը»:

1997 – շախմատային հզոր Դիփ Բլու համակարգիչն առաջին անգամ պարտության է մատնել Գարրի Կասպարովին:

2005 – վախճանվել է ամերիկացի գրող, դրամատուրգ և արձակագիր Արթուր Միլլերը, որը եղել է Մերիլին Մոնրոյի ամուսինը:

2005 —Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային զենք ունենալու մասին:

2006 - Թուրինում բացվել են 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։

2009 – տիեզերքում առաջին անգամ իրար են բախվել Երկրի երկու արհեստական արբանյակներ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Первый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации
Самое популярное