Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնավոր մանկապարտեզում սաների նկատմամբ առերևույթ բռնություն է գործադրվել․ նախաքննությունն ավարտվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

2023թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզի սաների ծնողներից հաղորդումներ էին ստացվել մանկապարտեզում իրենց երեխաներին հարվածելու, նրանց նկատմամբ բիրտ վերաբերմունք ցուցաբերելու, անվայել արտահայտություններ հնչեցնելու մասին:

Հայտնում են Քննչական կոմիտեից։

Հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ, այդ շրջանակում՝ ծնողների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացված մի քանի տեսագրությունների ուսումնասիրությամբ, պարզվել է, որ մանկապարտեզի ընթացիկ կառավարումը, ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը և անմիջականորեն երեխաների հետ աշխատանքով չզբաղվող աշխատակիցը տարբեր օրերի, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառող արարքներ։

Մասնավորապես՝ 2023թ․ օգոստոսի 2-ին, մանկապարտեզի ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մեկուկես տարեկան երեխային աթոռին նստեցնելուց հետո, նրա խնամքը պատշաճ կերպով՝ մանկավարժական մեթոդների կիրառմամբ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իր քայլերով՝ երեխայի մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, նրան ուղղված կոպիտ արտահայտություններ է թույլ տվել։ Այնուհետև, փոքրիկին պատճառված հոգեկան տառապանքի արդյունքում առաջացած լացը դադարեցնելու համար, նրան է մոտեցել վերոնշյալ աշխատակիցը և ձեռքով հարվածել երեխայի դեմքին։

Պատճառված ֆիզիկական ուժեղ ցավից սանի մոտ առաջացրել է առավել հուզական վիճակ։ Տվյալ հանգամանքն անտեսելով, աշխատակիցը կոպիտ կերպով սրբել է երեխայի քիթը՝ 2-ամյա սանին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ (ինչը մի քանի անգամ արել է նաև օրեր անց), ապա, ավելն ուղղելով վերջինիս կողմը, հնչեցրել նրա նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ սպառնալիք։

Բացի այդ, 2023թ․ սեպտեմբերի 14-ին, մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը մանկահասակ մեկ այլ սանի հանգստացնելու համար առավել ընդունելի միջոց համարելով երեխայի մոտ վախ առաջացնելու նպատակով հոգեկան ազդեցություն գործադրելը, իրականացրել է ձեռքով երեխայի դեմքին հարվածելուն բնորոշ գործողություն, ապա սպառնացել նրան՝ հանգեցնելով դրանից բխող՝ երեխայի մոտ հուզական փոփոխությունների՝ այդ կերպ նրան պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝  նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ  և  հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Մանկապարտեզի՝ ընթացիկ կառավարումը և ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ աշխատակցի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և 1մլն ՀՀ դրամ գումարի չափով գրավը։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ» Ով է իրականացնում ցnւցարարներին ցրելnւ, ծեծելnւ ինuտրnւկտաժը․ «Հրապարակ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրաԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տունԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համարԳերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարարՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ ՍրբազանԱյս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդ են բերման ենթարկել․ Ռուբեն ՄելիքյանՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ ԶախարովաՀայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապԿիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ ԴանիելյանՎրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ ԶուրաբիշվիլիՆախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)
Ամենադիտված