ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ԵԱՏՄ-ի հետ կապված Ձեր առաջարկների իրագործմանը. Միշուստինը՝ Փաշինյանին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մենք ուշադիր ուսումնասիրել ենք ԵԱՏՄ ինտեգրման հետագա զարգացման համար Ձեզ առաջարկած առաջնահերթությունները, դրանք ընդունելի են և մեծամասամբ համընկնում են Ռուսաստանի դիրքորոշման հետ. այս մասին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Իհարկե, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրանց իրագործմանը»,-ասել է նա:

Նշենք, որ Փաշինյան իր բացման խոսքում ասել էր, որ ներկա փուլում ԵԱՏՄ-ի համար առաջնահերթ պետք է լինեն ոլորտային համագործակցության ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, անդրսահմանային առևտրի՝ թվային ծառայությունների և տվյալների փոխանակման կիրառմամբ կարգավորումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular