ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանթաշյանցը» հսկայական էներգետիկայով մեծ միջավայր է. բիզնես ակումբը նշել է 5-րդ տարեդարձը (տեսանյութ, լուսանկարներ)

ՖՈՏՈ

Համբուրգից մինչ Ռոստով, Չինաստանից մինչ ԱՄՆ՝ «Մանթաշյանց» բիզնես ակումբը նշնում է իր հիմնադրման 5-րդ տարեդարձը։ Այս տարի հիմնական միջոցառումները տեղի են ունեցել Ծաղկաձորում, որոնց մասնակցել են աշխարհի 10 քաղաքաներից ժամանած ավելի քան 300 հայ գործարարներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեկ ամբողջ օր Ծաղկաձորը վերածվել էր հայկական բիզնեսի համաշխարհային կենտրոնի, որտեղ ակումբի անդամ գործարարներն ու հրավիրված հյուրերը համահայկական գլոբալ բիզնես-ցանցի մաս դառնալու նորանոր հնարավորություններ ստացան։ 

Խոսելով «Մանթաշյանցի» անցած ուղու մասին՝ Ակումբի համահիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ակումբը վերածվել է ունիկալ կառույցի և սա դեռ միայն սկիզբն է։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մանթաշյանցի բիզնես հավաքին ներկա են եղել գործարարներ աշխարհի 10 քաղաքներից։ Հայաստանում նման թվով  գործարարներ այլ դեպքերում չեն հավաքվում», - նշում է Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ «Մանթաշյանցի» համար դա առօրյա պրոցես է, 3 ամիսը մեկ հավաքվում են: 

Ակումբի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Big Projects» ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանն էլ նշում է, որ. «5 տարի այսքան գործարար, միասին, մեկ հարկի տակ կոտրում են կարծրատիպը, թե մենք չենք կարող լինել միասնական, կամ չենք կարող իրար հետ աշխատել»։

Բնութագրությունը հասանալի չէ

Բիզնես ակումբի 5-ամյակին նվիրված միջոցառման ֆորմալ հատվածում ակումբականներին ներկայացվեցին այս  տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և ապագայի ամբիցիոզ նպատակների ճանապարհային քարտեզը։

««Մանթաշյանցը» հսկայական էներգետիկայով մեծ միջավայր է, որտեղ ծանոթանում ենք ստեղծարար մարդկանց հետ։ Լինելով բժիշկ՝ կարող եմ ասել, որ ամենաառողջ կառույցներից է, որտեղ մենք միայն էներգիա ենք ստանում և արժեք ստեղծում», - իր խոսքում նշում է «Elix clinic»-ի համահիմնադիր Կարեն Թովմասյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

2019թ․-ի հունվարի 26-ին Վահրամ Միրաքյանը և 12 խոշոր գործարարներ հիմնադրեցին «Մանթաշյանց» բիզնես ակումբը։ 5 տարիների ընթացքում, հիմքում ունենալով ամբիցիոզ նպատակներ, Միությանը հաջողվեց նվաճել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի 14 քաղաքների գործարար ներուժը։ Այսօր «Մանթաշյանց»-ը վերածվել է հզոր նեթվորք կենտրոնի, որն ապահովում է կապը ոչ միայն գործարար աշխարհի, այլև պետական սեկտորի  և միջազգային խոշոր կառույցների միջև։

Առաջնորդվելով «Մենք-ն ուժեղ է Ես-ից» կարգախոսով՝ համահայկական ամենամեծ բիզնես ցանցը շտապում է նվաճել նոր շուկաներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Ծաղկաձորում անցկացված «Մանթաշյանց» բիզնես ակումբի 5-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայ գործարարները հնարավորություն են ունեցել շփվելու Կառավարության անդամների հետ, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, լուծումներ փնտրել համընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների համար։

Մանթաշյանականների Ծաղկաձորյան հավաքի պաշտոնական և գործնական հատվածներին հետևել են ժամանցային և կրթական ծրագրերը, որոնք նույնպես ուղղված էին արդեն իսկ գլոբալ նշականություն ձեռք բերած «Մանթաշյանց» բիզնես ակումբի հետագա զարգացամանն ու աշխարհի բոլոր անկյուններում հայկական բիզնեսին աջակցելուն։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular