ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռայան Գոսլինգը քննադատել է «Օսկար»-ը՝ այս տարվա հավակնորդների ցուցակում Մարգո Ռոբիի բացակայության պատճառով

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկացի դերասան Ռայան Գոսլինգը քննադատել է «Օսկար»-ը՝ մրցանակի այս տարվա հավակնորդների ցուցակում «Բարբի» ֆիլմում գլխավոր դերակատար Մարգո Ռոբիի բացակայության պատճառով։ Նա իր կարծիքն է հայտնել People-ի հետ զրույցում:

Ընդ որում, ինքը՝ արտիստը, ընդգրկվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հավակնորդների ցանկում՝ «Բարբի» նախագծում Քենի դերի համար։

«Քենն առանց Բարբիի չկա, և չկա ֆիլմ Բարբիի մասին առանց Գրետա Գերվիգի (ֆիլմի ռեժիսոր) և Մարգո Ռոբիի՝ երկու մարդկանց, որոնք մեծապես պատասխանատու են այս պատմական, աշխարհահռչակ ֆիլմի համար։ Ֆիլմի մասնակիցներից ոչ մեկի համար ոչ մի ճանաչում հնարավոր չէր լինի առանց նրանց տաղանդի, համբերատարության և հանճարի»,- ասել է Գոսլինգը։

Դերասանը հավելել է, որ Ռոբիի և Գերվիգի աշխատանքը պետք է ճանաչվի «այլ շատ արժանի թեկնածուների հետ միասին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular