ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղել է արտաքին ճնշում, որ զինծառայողը ձյան պայմաններում իջնի դիրքերից. Պապիկյանը՝ զինվորի զոհվելու դեպքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր դժբախտ պատահար ինձ համար անձնական դժբախտություն է եւ ծանր ցավ. Ուզում եմ ցավակցել զոհված զինծառայողների հարազատներին դժբախտ պատահարի առիթով եւ կորստի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 13-ին, մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնալու ժամանակ եղանակի վատ պայմանների եւ ձնահյուսի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Բենյամին Մանուչարյանը:

«Դեպքի ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության  արդյունքում, միաժամանակ քննչական գործողությունների արդյունքում ի դերեւ կգան բոլոր այն խնդիրները, որոնա այս դժբախտ պատահարի  պատճառները: Իհարկե, խնդիրն ունի երկու կողմ, մեկը բնական պայմաններն են: Վերջին 10 օրում շատ բարդ, երբեմն անտանելի պայմաններ են բարձր լեռնային հատվածներում: Այս պահին մենք ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, կարելի է ասել փակ, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, սակայն եղանակային պայմանների բերումով դրանք մշտական փակման ենթակա են՝ բքի եւ ձնահյուսերի պատճռով:

Սրանից զատ կան նաեւ դժվար հասանելի ուղղություններ: Մենք ունենք նաեւ շուրջ  մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակային պայմաններում, այդ թվում ամռանը, մեքենայով հնարավոր չէ հասնել այդ դիրքեր: Այսինքն ուզենք-չուզենք, զինծառայողների տեղաշարժը մինչեւ այդ դիրք, նաեւ սնունդ հասցնելը իրականացնում ենք հետիոտն կամ յալ մեխանիզմներով:Դրանք պայմանավորված են այդ դիրքերի աշխարհագրական դիրքով»,-ասաց նախարարը:

Պապիկյանը նկատեց, որ այս գործ ունեն վերջին երեք տարիներին ձեւավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հյայտնի որպես պոտենցիալ ձնահյուսի ուղղություններ. «Իհարկե, անվտանգությունն ապահովելու համար մեր կողմից իրականացվում են եւ պայթեցման աշխատանքներ, եւ կանխարգելիչ, բայց ունենք իրավիճակներ, երբ բնությունն անկանխատեսելի է:

Այս դիպվածի հիմքում կա նաեւ պատշաճ պարտականությունները կատարելու մեջ թերացումներ: Ես անուններ ու պաշտոններ չեմ հնչեցնի, բայց սա չի կարող չունենալ պատասխանատուներ:

Ակնհայտ է, որ գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ որեւէ տեղաշարժ չիրականացնել: Ավելին ասեմ, հատուկ բանակային կորպուսի տարածքում այդ օրը մենք ունեցել ենք 5 զինծառայող, ում զինծռայության ժամկետն ավարտվել է, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տվյալ զինծառայողներից 4-ը շարունակել են մնալ իրենց դիրքերում եւ միայն  օր անց է հնարավոր եղել նրանց իջեցնել դիրքերից եւ զորացրել տուն»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը հայտարարեց, որ կա շատ հիմնավոր վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը. «Պետք է հորդորեմ մեր զինծառայողների հարազատներին բոլոր պարագաներում զերծ մնալ ԶՈՒ սպաներից անհարկի պահանջներից, ստիպողական կամ զգայական վարքագծով ստիպել կատարել պարտականություններ, որոնք իրավունք չունեն կատարել: Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել է ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ մոտենան դիրքին, զինծառայողը եկել է ընդառաջ, բայց զնահյուսի պատճառով տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց Պապիկյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular