Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվել վարչապետի այցերից հետո. մարզադահլիճ կառուցած շինընկերության տնօրենին Փաշինյանը վերջերս էր պարգևատրել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթ Լոռու և Արմավիրի մարզեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցերից հետո շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրման  և գույքագրման նպատակով ԿԳՄՍ նախարարությունում և քաղաքաշինության կոմիտեում ձևավորվել են աշխատանքային խմբեր: Այս մասին NEWS.am-ի հացմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ պարզաբանելով, որ դիտարկված շինարարական օբյեկտները գտնվում են շինարարության փուլում. ծրագրերի վերաբերյալ ավարտական ակտեր կազմված չեն, աշխատանքները դեռևս ընդունված չեն:

Քաղաքաշինության կոմիտեում ձևավորված աշխատանքային խմբում կոմիտեի ներկայացուցիչներից բացի ընդգրկված են նաև նախագծային, շինարարական ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Աշխատանքային խումբն իրականացնում է նշված մարզերի շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրում և գույքագրում։ Բոլոր խնդիրների վերհանումից ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ամփոփելուց հետո կկազմվի միջոցառումների ժամանակացույց՝ մինչև ծրագրերի ավարտական փուլը խնդիրները վերացնելու նպատակով»,-տեղեկացրին քաղաքաշինության կոմիտեից:

Մինչ պետական գերատեսչությունները կպարզեն վարչապետի հայտնաբերած թերությունների ծավալները, պետության միջոցների հաշվին կատարված ծախսերի արդյունավետությունը, իսկ քաղտեխնոլոգները կգնահատեն՝ արդյոք վարչապետի կատարած նմանօրինակ այցերը շոու են, թե՞ պետական համակարգում առկա «անտերության» վկայություն, փորձել ենք պարզել, թե ովքե՞ր են պատասխանատու իրականացված շինարարության և դրա որակի վերահսկման համար:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում 5 մարզադահլիճների, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի շինարարությունը, որի կատարման որակից Նիկոլ Փաշինյանը նույնպես դժգոհ է, իրականացրել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ –ն, որը համարվում է Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկը: Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում հիշյալ ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն, մասնավորապես՝ կառուցվել է մոտ 250 օբյեկտ, այդ թվում` ավելի քան 10 խոշոր հիդրոտեխնիկական, 20 արդյունաբերական, 25 էներգետիկ և ավելի քան 160 քաղաքացիական: Ուշագրավ է, որ  «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ  տնօրենին ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել էր Անանիա Շիրակացու մեդալով՝ քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Խոսքը  վաստակաշատ շինարար, «Հաէկի  շինարարություն» ՓԲԸ հիմնադիր-տնօրեն Աշոտ Վարդանյանի մասին է, որը վարչապետի՝ Արտիմետի միջնակարգ դպրոց կատարած այցի ընթացքում նույնպես ներկա էր նոր վերանորոգված մարզադահլիճում և երբեմն արձագանքում էր վարչապետին հուզող հարցերին:

Նշենք, որ այս դպրոցի մարզադահլիճի զուգարանը ստուգելիս, գործադիրի ղեկավարն արձանագրել էր, որ բոլոր ծորակները պետք է հատ-հատ ամրացվեն: Մարզադահլիճում էլ վարչապետը նկատել էր, որ օդափոխման խողովակը «կախված է», իսկ կից պատերը «ջարդուփշուր եղած»: Բացի այդ, Փաշինյանը դժգոհել էր, որ անջատիչները ոչ ճիշտ տեղում են միացված. «Գնդակով կհարվածեն, կտան անջատիչները ջարդուփշուր կանեն»,-նշել էր նա: Վարչապետին այս մարզադահլիճում ամենից շատ զարմացրել էր առաստաղից կախված ցանցը: Փաշինյանը հետաքրքրվել էր, արդյոք կախված ցանցն ամու՞ր է և չի՞ ընկնի երեխաների գլխին, ինչին ի պատասխան շինարարությունն իրականացրած ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանն արձագանքել էր, որ ամրացված է:

Ավելի ուշ վարչապետն իր ֆեյսբքության էջում գրել էր, որ Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինարարական աշխատանքներն ընդունված կհամարվեն միայն անթերի լինելու դեպքում:

Արտիմետի դպրոցի մարզադահլիճի կառուցապատման աշխատանքների հետ կապված NEWS.am-ը զրուցեց Աշոտ Վարդանյանի որդու՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ ընկերության համահիմնադիր, տնօրենի տեղակալ Հրաչ Վարդանյանի հետ: Վերջինս նշեց, որ վարչապետի  դժգոհությունները մեծամասամբ կապված են ոչ թե շինարարության որակի, այլ ոչ ճիշտ տեխնիկական առաջադրանքների, կահավորման և նման այլ հարցերի հետ:

«Վարչապետի բարձրացրած խնդիրները կապված չեն շինարարության որակի հետ, պարզապես, ինչպես միշտ ամբողջ մեղքը փորձում են բարդել շինարարի վրա: Ընդհանուր խնդիրն այն է, որ երբ ինչ-որ բան է կառուցվում՝ տեխնիկական առաջադրանքը կամ նախագիծը գուցե ճիշտ չի տրված լինում, այսինքն չկա ճիշտ տեխնիկական առաջադրանք, թե  տվյալ դպրոցին ինչ մարզադահլիճ է պետք»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ շինարարական ընկերությունը մարզադահլիճի կահավորման հետ որևէ առնչություն չունի:

«Մենք ոչ կախիչի հետ կապ ունենք, ոչ վոլեյբոլի դաշտի»,-ասաց նա:

Հրաչ Վարդանյանն ասաց, որ իրենք, այնուամենայնիվ  պատրաստ են վերացնել հնարավոր թերությունները, եթե հանձնաժողովը գույքագրի դրանք: 

«Շինարարական օբյեկտը շահագործման հանձնելուց առաջ  հանձնաժողովը, որպես կանոն ստուգում է իրականացնում: Եթե այս մարզադահլիճում հանձնաժողովը թերություններ կհայտնաբերի, գրավոր կարձանագրի, մենք պատրաստ ենք սահմանված ժամկետում շտկել դրանք»,-նշեց ընկերության համահիմնադիրը:

Արտիմետի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Դալյանն էլ NEWS.am-ին տեղեկացրեց, որ կառուցապատման աշխատանքների որակը ստուգելու նպատակով դեռևս հանձնաժողովային ստուգում չի իրականացվել:

«Թերություները պետք է գույքագրվեն, շտկվեն, որից հետո նոր միայն հանձնում-ընդունումը կարվի»,-ասաց տնօրենը՝ հույս հայտնելով, որ  մեկ ամսվա ընթացքում մարզադահլիճը շահագործման կհանձնվի:

Նշենք, որ նախորդ տարի Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Արմեն Ղուլարյանը Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ վերահսկողության նպատակով այցելել էր մարզական կառույցների շինհրապարակներ, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինհրապարակ: Պետպատվերով իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելիս Արմեն Ղուլյանն առանձնահատուկ կարևորել էր նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է այս տարի ավարտել, ընդհանուր առմամբ 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։

Հիշեցնենք, որ Լոռու և Արմավիրի մարզեր նախորդ շաբաթ  կատարած այցերի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել էր մարզերի նոր վերանորոգված դպրոցներում և տեղում ստուգել իրականացված շինարարական աշխատանքների որակը: Դպրոցներից մեկի հանդերձարանում, օրինակ՝ վարչապետը ջանասիրաբար տեղաշարժելուց հետո, պոկել էր պատին ամրացված կախիչներից մեկը և արձանագրել, որ այն անորակ է, իսկ մեկ այլ դպրոցում «բացահայտել», որ ֆոտբոլի դարպասի ցանցը «տուկի թելից է», իսկ բասկետբոլի վահանակը չի համապատասխանում իր պատկերացրած ստանդարտներին և այլն:

Մարզային այցերի ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումներին հաջորդեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, այնուհետև նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնանկությունները:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ չնայած բարձրագոչ հայտարարություններին և խոստումներին՝ 2023 թվականին Փաշինյանի ղեկավարած կառավարությունը փաստացի ձախողել է կապիտալ ծախսերի ծրագրերը կրթության ոլորտում, մասնավորապես՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերը, ներառյալ դպրոցաշինության ծրագիրը, թերակատարվել են 79 տոկոսով, իսկ ավարտված կամ կիսավարտ դպրոցաշինության աշխատանքները , մեղմ ասած, թերի են:

«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին
Ամենադիտված