ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզբեկստանն աշխարհում ոսկու ամենախոշոր վաճառողն է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ուզբեկստանը երկրորդ ամիսն անընդմեջ դարձել է աշխարհում ոսկու ամենախոշոր վաճառողը։ Այս մասին են վկայում Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալները։

Նշվում է, որ նոյեմբերին կենտրոնական բանկերի կողմից թանկարժեք մետաղների գնումների զուտ ծավալը հասել է 44 տոննայի։ Գնումների ընդհանուր ծավալը կազմել է 60 տոննա՝ հոկտեմբերի համեմատ նվազելով 4%-ով։ Սակայն դա շատ ավելի բարձր է, քան անցած տարվա միջին ամսական 36 տոննան։

Նոյեմբերին ոսկու հիմնական ներկրողը եղել է Թուրքիան, որը գնել է 25 տոննա թանկարժեք մետաղ։ Երկրորդ տեղում Լեհաստանն է՝ 19 տոննա։ Առաջին հնգյակում են հայտնվել նաև Չինաստանը (12 տոննա), Չեխիան (3 տոննա) և Ղրղզստանը (1 տոննա):

Ուզբեկստանին հաջողվել է նոյեմբերին վաճառել 11 տոննա ոսկի. 11 ամսվա ընթացքում եկամուտը հասել է 8,15 միլիարդ դոլարի՝ տարեկան կտրվածքով կրկնապատկվելով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular