ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին էլ Երեւան-Կապան թռիչքներ տեղի են ունենում. նախատեսում ենք թռիչքներ Իրանի տարբեր քաղաքներ. Սյունիքի մարզպետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այս պահին էլ Երեւան- Կապան եւ Կապան –Երեւան թռիչքներ տեղի են ունենում: Այս մասին  հանրային հեռուստաընկերության եթերում ասել է  Սյունիքի մարզպետ  Ռոբերտ  Ղուկասյանը՝ նշելով, որ թռիչքներ չեն լինում միայն այն ժամանակ երբ մառախլապատ  եղանակ է լինում:

«Մնացած բոլոր օրերին ըստ սահմանված գրաֆիկի եւ ժամերի թռիչքներ են լինում եւ կես ժամում Կապանում են լինում»,- ասաց նա:

 Հարցին, թե արդյոք ինքնաթիռում լինում են այնքան ուղեւորներ, ինչքան նախատեսված է, մարզպետը ասաց որ հիմնականում այո:

 

«Մյուս կողմից հիմա ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որ կապ հաստատենք Իրանի տարբեր քաղաքաների հետ օդային ճանապարհով, բնականաբար կա վարչապետի հանձնարարարկանը Շինուհայրի՝ Խոտ գյուղի տարածքում գտնվող օդանավակայանի համարը, որը որ վստահ եմ՝ շատ շուտով կմեկնարկի: Ես կարծում եմ, որ մենք  այդ բոլոր հնարավորությունները, հատկապես օդային կապը փոքր ինքնաթիռների իմաստով պետք է էլ ավելի զարգացնենք»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular