Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին, իսկ մենք փակում ենք ոլորտը, դուռ ենք բացո՞ւմ թուրքական ձկան համար․ պատգամավոր

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ձկնաբույծները կրկին բողոքի ակցիա են իրականացնում, նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակողմանի փակել են Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարութան շենք։

Այնտեղ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա ոչ միայն ձկնաբույծների համար է խնդիր, այլև ազգային անվտանգության հարց է։

«Բոլոր խելամիտ երկրներում այս ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն։ Պատերազմող երկիր ենք, մի օր, եթե շրջափակում եղավ, այդ ձո՞ւկն է այս ժողովրդին կերակրելու։ Կառավարության համար այս ոլորտը միշտ գերակա ոլորտ է եղել, ո՞նց է, որ Թուրքիան դոտացիա է տալիս իր ձուկ արտահանողներին, գումար է տալիս ամեն կգ ձկան համար։

Մեր ձկնաբույծները անգամ այդ դոտացիան չեն ուզում, ասում են, թողեք մենք աշխատենք։ Ի՞նչ ասաց կառավարության ղեկավարը, ասաց մեզ ձուկ պետք չէ, մեզ պետք է ջուր։ Այսինքն, այս ոլորտը, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, կարող է պարալիզացվել, փակվել։

Այս մարդկանց տները գրավի տակ են, մտել են վարկային մեծ բեռի տակ, փաստացի այս մարդիկ հայտնվել են փողոցում։ Ինչ է, դուռ ենք բացում թուրքական ձկան համար»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Միաժամանակ պատգամավորը ոչ բովանդակային համարեց այս թեմայով ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները։

Նշենք, որ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։

Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։ Ձկնաբույծները հանդիպել  են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն,  այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։

Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ)Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետՆոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակ
Ամենադիտված