Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք չէ վախեցնել հանրությանը». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց «Կայուն զարգացում. հաշվետվություն» զեկույցը և TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի) ուղեցույցով պատրաստված առաջին հետազոտությունը: Կայուն զարգացման տարեկան հաշվետվության նպատակն է ներքին ու արտաքին շահագրգիռ կողմերին ներկայացնել ԶՊՄԿ-ի կայուն զարգացման ուղղությունները, իրականացված միջոցառումները և արձանագրված արդյունքները:

Нет описания.

Կոմբինատն արդեն երկրորդ տարին ներկայացնում և այսուհետ ամեն տարի ներկայացնելու է այս հաշվետվությունը: Այն պատրաստվել է «Գրանդ Թորնթոն Հայաստան» ընկերության մասնակցությամբ: Այս տարի այն կազմվել է GRI (Հաշվետվողականության գլոբալ նախաձեռնության) չափանիշներին համապատասխան: ԶՊՄԿ-ն հանձնառություն է ստանձնել և, ի հաստատումն իր հանձնառության, 2023 թ.-ին մշակել է 2022 թ.-ի հաշվետու տարվա համար «Կլիմային առնչվող ֆինանսական հաշվետվողականության աշխատանքային խմբի հանձնարարականներին համապատասխանող կլիմայական ռիսկերի վերլուծություն» զեկույցը:

Нет описания.

Զեկույցի ներկայացման մեկնարկին ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ողջունելով ներկաներին, նշեց, որ զեկույցի հրապարակմամբ իրենք ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ որպես ընկերություն համապատասխանել կայուն զարգացման չափանիշներին: «Սա ԶՊՄԿ-ի գիտակցված ընտրությունն է, վստահ ենք, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար փոխշահավետ զարգացման ուղին և Հայաստանի տնտեսական աճի մեջ մաքսիմալ ներդրումը պայմանավորված է լինելու մեր գործունեության բոլոր ոլորտներում պատասխանատու մոտեցմամբ»,-նշեց Խուդոլին:

Нет описания.

Աշխատաժողովի ժամանակ ցուցադրվեց «ԶՊՄԿ. Կայուն զարգացման հեռանկարը» տեսանյութը, որի ժամանակ ներկայացվեցին կոմբինատի կողմից իրականացվող սոցիալական և բնապահպանական ծրագրերը: Մասնավորապես՝ պարզ դարձավ, որ 2022 թ.-ին GRI կազմակերպության հետ իրականացվել են ռեկուլտիվացիոն շերտի ուսումնասիրման աշխատանքներ, կիրականացվի պոչամբարի սեյսմիկ կայունության բարձրացման ծրագիրը, սոցիալական ծրագրերի նպատակով ստանդարտների վերահսկողության շրջանակում  իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների կրման հսկողություն, փոշու կառավարման ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մառախուղային 3 թնդանոթ, 2024 թ.-ին կտեղադրվի 4 ստատիկ և 2 շարժական թնդանոթ: Սոցիալական ծրագրերի նպատակով ընկերությունը ներդրել է 15 մլն դոլար, 2022 թ.-ին միայն սպորտի ուղղությամբ՝ 500 մլն դրամ, աջակցելով ավելի քան 10 սպորտաձևի:

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում: Առաջինի ժամանակ խոսվեց զեկույցում ներկայացված հիմնական եզրակացությունների և նպատակների, իսկ երկրորդի ժամանակ՝ հանքարդյունաբերության կայուն զարգացման և զարգացող աշխարհի ու Հայաստանի հնարավորությունների մասին: Աշխատաժողովի հատուկ հյուրը Հակամարտությունների կարգավորման և կայուն զարգացման առաջատար փորձագետ Ջոն Հարքերն էր:

Нет описания.

Աշխատաժողովի ընթացքում լրատվամիջոցների խնդրանքով ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը պատասխանեց նաև հանրությանը հուզող մի շարք հարցերի: Զրույցի սկզբում, անդրադառնալով TCFD ստանդարտներին համապատասխան հետազոտություն անցկացնելուն, նշեց, որ դա կոմբինատի պարտավորվածությունն է համահունչ քայլել միջազգային ստանդարտներին և սա առաջին քայլերից մեկն էր: «Այս հետազոտությունը մեր նախաձեռնությունն էր, այն մեզանից որևէ մեկը չի պահանջել: Սա եղել է զուտ բիզնես որոշում: Լավագույն փորձն այսօր աշխարհում թելադրում է, որ ընկերություններն ունենան նման հաշվետվողականություն և մենք գնում ենք դրա հետևից»,-ընդգծեց Ստեփանյանը:

Հավելեց՝ արդյունքում, այո, բացահայտել են բացեր: «Օրինակ՝ TCFD-ի մասով մեր որդեգրած ռազմավարության մեջ ինչ շտկումներ պետք է անենք, որպեսզի այն համապատասխանի այն ստանդարտին, որին ցանկանում ենք հասնել: Մյուս կողմից, աշխատանքային անվտանգությունը այն հարթակն է, որտեղ դեռ շատ անելիք ունենք, չնայած մեծ հաջողություններ ենք արձանագրել վերջին մեկ տարվա ընթացքում: 2023 թ.-ի հաշվետվության մեջ արդեն կտեսնեք առաջընթացն աշխատանքային անվտանգության մասով, բայց աշխատանքային անվտանգության մշակույթ ձևավորելու տեսանկյունից երկար ճանապարհ պետք է անցնենք: Դա այն հարթակն է, որտեղ որպես ղեկավար կոմպրոմիս չունենք, այսինքն՝ խախտվում է աշխատանքային անվտանգության կանոնը, դա ունենում է իր հետևանքը, քանի որ սա մարդու առողջության և կյանքի հետ կապված հարց է: Բնապահպանական հարցերը հերթականությամբ լուծվում են: Օդի աղտոտվածության, մասնավորապես փոշու կառավարում ենք իրականացնում: Այդտեղ էլ պետք է բարելավումներ անենք, սա շարունակական աշխատանք է: Ինչպես նշեց կոմբինատի տնօրենը, կայուն զարգացումը վերջնանպատակ չէ, այլ ամենօրյա աշխատանք»,-ասաց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենը:

Ստեփանյանն անդրադարձավ նաև բնապահպանների կողմից տրվող մեկնաբանություններին, որ հանքարդյունաբերությունը վնասում է երկրի բնությանը և, օրինակ՝ Քաջարանում առողջ երեխաներ չեն ծնվում: «Վախերով կառավարել հանրությանը, այս միտքը տեղավորվում են այդ կոնցեպտի մեջ: Քաջարանում ծնվում են առողջ բալիկներ, սպորտում գրանցված վերջին հաջողությունները, որոնց մասնակցություն ունի կոմբինատը որպես ֆինանսավորող, դրա ապացույցն են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքի մարզը դրական իմաստով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առողջապահական ցուցանիշներով: Պետք չէ վախեցնել հանրությանը գոյություն չունեցող վախերով: Իրականում, երբ նման հարցեր են բարձրացնում, շեղում են իրական խնդիրներից, որոնք շատ են և ներդրում են պահանջում»,-եզրափակեց նա:

Լուսինե Առաքելյան

Արագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)
Ամենադիտված