Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Բահրեյն՝ Ազգային օր, Բանգլադեշ՝ Հաղթանակի օր, Ղազախստան՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1772 –ծնվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։

1863 –ծնվել է գեղանկարիչ, մանկավարժ Ստեփան Աղաջանյանը։

1915- Թուրքական կառավարությունը չեղյալ է հայտարարել 1914 թվականի փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործարկման ծրագիրը։

1917- Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհուրդը Լենինի նախագահությամբ որոշել է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։

1918- Հայաստանի հետբախումների արդյունքում Թբիլիսիում վերջապես հասկացել են, որ դա պատերազմ է և հայտարարել են մոբիլիզացիա։

1932 – ծնվել է նկարչուհի Աիդա Բոյաջյանը։

1966–վախճանվել է հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան Արտավազդ Ավագյանը:

2002-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Թուրքիայի օգտին լրտեսության համար տասը տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանին:

2005- Ստամբուլում սկսվել է աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությունը: Նա մեղադրվել է «թուրք ժողովրդին և Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ, քանի որ հարցազրույցում Փամուկը հայտարարել է, որ Թուրքիայում 30 հազար քուրդ և 1 միլիոն հայ է սպանվել:

2008-շուրջ 200 թուրք մտավորականներ համացանցում հայտարարություն են տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ»: 

2010-«Ա1+» հեռուստաընկերությունը կրկին չի ստացել հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիա, նա մրցույթում պարտվել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:

2012-սկսվել է Երևանում առաջին անգամ անցկացվող Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը, որտեղ վաճառվել են Նոր տարվա և Սուրբ Ծնունդի հետ կապված պարագաներ:

2013- կայացած Նկարիչների միության 18-րդ համագումարում երեք թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը։

2016- հարձակումներ են տեղի ունեցել միանգամից երկու բանկերին՝ ՎՏԲ-ին և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ»-ին, պատկանող բանկոմատների վրա:

2019-վախճանվել է բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը։

-Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում է ընդունվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրվել «Քայլող մարդը» քանդակը, որի հեղինակն է քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը։

2020-հայտնի է դարձել, որ Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած շուրջ 60 զինծառայող հայտնվել են գերության մեջ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1598 —վախճանվել է կորեացի նավատորմի հրամանատար, աշխարհում առաջին զրահանավերի ստեղծող Լի Սունսինը։

1631 —Իտալիայում տեղի է ունեցել Վեզուվի հրաբխի ուժեղ ժայթքում։

1641 — Ֆրանսիայում Ջուլիո Մազարինին ստացել է կարդինալի կոչում։

1770 —ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1773 —տեղի է ունեցել «Բոստոնյան թեյախմությունը», որը արտահայտվել է նրանով, որ ամերիկյան գաղութարարները որպես Բրիտանիայի կողմից թեյի նկատմամբ մտցված հարկի դեմ բողոքի նշան հագել են հնդկացիների հագուստներ և Բոստոնի նավահանգստում սկսել են ջուրը նետել թեյով լի արկղերը։

1775– ծնվել է անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր Ջեյն Օսթինը:

1809 —վախճանվել է ֆրանսիացի քիմիկոս, իրիդիումի հայտնագործող Անտուան դե Ֆուրկուրան։

1838 —տեղի է ունեցել Նկոմե գետի ճակատամարտը բուրերի և զուլուսների միջև, որը հետագայում անվանվել է Արյունոտ ճակատամարտ։

1866– ծնվել է ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վասիլի Կանդինսկին:

1897 –ծնվել է խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևը։

1899– հիմնվել է «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։:

1915 –ծնվել է խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ Գեորգի Սվիրիդովը։

1920 —Չինաստանի  Գանսուն նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, որոնցից մոտ 20 հազարը ուղղակի սառել են զրկվելով տնից։

1940 — վախճանվել է հոլանդացի մարդագետ էժեն Դյուբուան, որն առաջինն է հայտնաբերել պիթեկանտրոպի մնացորդներ։

1946 — «տեքստիլի արքա» Մարսել Բրուսսակի օգնությամբ Քրիստիան Դիորը Փարիզի Մոնտեն փողոցում բացել է իր նորաձևության տունը։

1947 —Ուիլյամ Շոկլին, Ջոն Բարդինը և Ուոլտեր Բրատտեյնը «Bell Labs» ընկերության լաբորատորիայում առաջին անգամ ստեղծել են գործող բիպոլյար տրանզիստոր։

1965– վախճանվել է անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Վիլյամ Սոմերսեթ Մոեմը:

1971– ծնվել է գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ վան Դայկը:

1991– Ղազախստանը անկախացել է ԽՍՀՄ-ից:

1991- ՄԱԿ-ը չեղարկել է իր 1975 թվականին ընդունված որոշումն առ այն, որ սիոնիզմը ռասիզմի տարատեսակ է։

1997– «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել:

2009-վախճանվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Եգոր Գայդարը։

2011 — անկարգություններ են տեղի ունեցել ղազախական Ժանաոզեն քաղաքում, այրվել են պետական ադմինիստրատիվ շենքեր, զոհվել է 14 մարդ։

Կ. Խաչիկյան

Զախարովան զգուշացրել է ԼոնդոնինԱրշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)
Ամենադիտված