ԵՄ պաշտոնյան ողջունել է Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների փոխանակման պայմանավորվածությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![ԵՄ պաշտոնյան ողջունել է Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների փոխանակման պայմանավորվածությունը](/timthumb.php?src=disc/08-12-23/e09c6c9a7be683e25dddfc96c96f9477.jpg&w=780)
Եվրոպական միությունը պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ողջունելով «կալանավորվածներին ազատ արձակելու շուրջ» պայմանավորվածությունը։
«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել երկու երկրներին»,- գրել է նա։