Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող
ՍՊՈՐՏ![Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող](/timthumb.php?src=disc/08-12-23/c1ee9d9e92c12042c8861c8585f00741.jpg&w=780)
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի գավաթի խաղարկությունն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Մասնակից 16 շախմատիստներից Պետրոսյանը եզրափակիչում մրցեց Իրանը ներկայացնող շախմատիստ Դանեշվար Բարդիայի հետ և առավելության հասավ 1:5-0:5 հաշվով:
Ալմաթի քաղաքում կայացած մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ուներ Մանուել Պետրոսյանը: