Երևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Երևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված](/timthumb.php?src=disc/08-12-23/cf67119bdd815a1d559c8018a546bff9.jpg&w=780)
Երևանի քաղաքապետարանը հայտնել է․
«Տեղեկացնում ենք, որ, բնակիչների ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ ուղարկված հաղորդագրություններով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի անվճար 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված, և հնարավոր չի լինում անմիջապես արձագանքել բազմաթիվ բնակիչների զանգերին»: