Երբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցու արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Երբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցու արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում](/timthumb.php?src=disc/08-12-23/572927cd5c50930bd914ea939117e52a.jpg&w=780)
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Երբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցի տեռորիստի արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում։
Նիկոլ, ինչու՞ ես ստում։
Ասում ես «մարդասիրության արժեքներից դրդված և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի», բայց չես նշում, որ ադրբեջանցի երկու զինվորներից մեկը հայասպան դիվերսանտ է։
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում ՀՀ մուտք գործած դիվերսանտներին, որից մեկը ցմահ ազատազրկման դատապարտված և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին սպանած Հուսեյն Ախունդովն է։ Նշեմ, որ ՀՀ տարածք ներխուժած և ԶՄՊԿ-ի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։
Դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման:
Միակ սփոփանքը մեր 32 հայ տղաների վերադարձն է Հայաստան»։