Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն չունի․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ![Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն չունի․ «Հրապարակ»](/timthumb.php?src=disc/08-12-23/386f7472de877790f35d3e13ba3c6aaf.jpg&w=780)
Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին իրադարձությունները բացահայտեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի, ուսապարկերը սկսել են ընդվզել առաջնորդի դեմ ու չենթարկվել: Սա ակնհայտ դարձավ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության տապալումից: Իսկ նրան օրեր առաջ ընդունել էր անձամբ Փաշինյանը եւ հավաստիացրել, որ վերընտրվելու է: Որ ամեն ինչ հարթ պետք է ընթանար՝ համոզված էր նաեւ թեկնածուն: Նա նիստի ընդմիջման ժամանակ ասել էր, որ եթե իմանար՝ դեմ են քվեարկելու, թեկնածությունը չէր ներկայացնի, որ ո՛չ ինքը հեղինակազրկվեր, ո՛չ կառույցը: Գրեթե նույն սցենարով ընթացավ նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Ռուբիկ Մխիթարյանի ընտրությունը։ Ուսապարկերը, փաստորեն, դուրս են գալիս կոնտրոլից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում