«Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![«Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը](/timthumb.php?src=disc/08-12-23/549d5842e96ddc3f3f8733e6491f58ca.jpg&w=780)
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման և փոխվստահության ձևավորման միջոցառումների մասին` որպես կարևոր քաղաքական քայլ։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը.
«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և վճռական ենք աջակցելու այդ ջանքերին»,- նշել է Բորելը։