Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ արտաքին առևտուրը պայմանավորված է գործող իշխանության նեղ կուսակցական խմբային շահերով. Թադեւոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է օգտվել ՌԴ-ի հետ ազատ առևտրի բոլոր հնարավորություններից, ինչի պարբերական ձախողումներին հաճախ ականատեսն ենք լինում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարությւոնների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Արձանագրելով, որ առկա են բազմաթիվ չհաղթահարված խոչընդոտներ՝ ԵՄ անդամ երկրներ հայկական արտահանման համար՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե այդ ամենը բացառապես կոտրվում է արտահանողների գլխին՝ բոլոր ռիսկերով և բացասական հետևանքներով։

Ավետիսյանը հիշեցրեց, որ արտահանման աշխարհագրական և ապրանքային կառուցվածքի բարելավումը, պետական աջակցության թիրախային ծրագրերի իրականացումը, գործընկեր երկրների հետ առևտրի խոչընդոտների հետեւողական վերացումը կառավարության արտաքին տնտեսական քաղաքականության նպատակներն են, ոչ թե շահույթի ձգտող տնտեսվարող սուբյեկտների հիմնական անելիքը։

Պատգամավորի բերած թվերով 2022 թվականին ՀՀ ընդհանուր արտահանումը հասել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլարի, որի շուրջ 46 %-ը՝ դեպի Ռուսաստան։ 2022 թվականին՝ նախորդ տարվա համեմատ ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 80 %-ով, իսկ դեպի ՌԴ արտահանումն աճել է 3 անգամ։ 2023 թվականին՝ 2022 թվականի համեմատ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը ևս աճել է՝ 6,5 տոկոսային կետով։

«Հաջորդը՝ 2022 թվականին Հայաստանից շուրջ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի արտահանում է գրանցվել դեպի Ռուսաստան։ Արտահանման ապրանքային կառուցվածքի առաջին եռյակում են՝ մեքենաները և սարքավորումները, պատրաստի սննդի արտադրանքը, տրանսպորտային միջոցները։ Այս երեք ապրանքային խմբերի գումարային արտահանումը կազմել է շուրջ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ընդհանուրի շուրջ 56 %-ը։ Ընդ որում՝ Ռուսաստան վերարտահանվել են այլ երկրներից ներմուծված 310 միլիոն ԱՄՆ դոլարի ավտոմեքենաներ, որը կազմում է ընդհանուրի 13 %-ը»,-վիճակագրական տվյալներ ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանից շուրջ 773 միլիոն ԱՄՆ դոլարի արտահանում է գրանցվել դեպի ԵՄ անդամ երկրներ, որն ավելի քան 3 անգամ զիջում է դեպի Ռուսաստան Հայաստանից արտահանման ծավալներին։

«Արտահանման ապրանքային կառուցվածքի առաջին եռյակում են՝ ոչ թանկարժեք մետաղները և իրերը, հանքահումքային արտադրանքը, մանածագործական իրերը։ Այս երեք ապրանքային խմբերի գումարային արտահանումը կազմել է 677 միլիոն ԱՄՆ դոլար կամ ընդհանուրի շուրջ 88 %-ը»,ասաց Ավետիսյանը և եզրակացրեց, որ դեպի Ռուսաստան և դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ապրանքային կառուցվածքի հիմնական ուղղություններում չկա համընկնում, դրամք արմատապես տարբեր են։

«Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է, որ զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրա-տնտեսական հարաբերությունների առանցքային դերի անտեսումը, մեկը մյուսով փոխարինելու ձախողակ փորձերը՝ գործող իշխանության նեղ կուսակցական-քաղաքական խմբակային շահերով պայմանավորված, ամբողջապես հակասում է մեր երկրի ազգային շահերին և երկարաժամկետ ու կայուն տնտեսական զարգացմանը»,-եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան
Ամենադիտված