«Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը` դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացած, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտագնա նիստի վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ![«Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը` դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացած, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտագնա նիստի վերաբերյալ](/timthumb.php?src=disc/05-12-23/a58642aa316d9de11b1e745955f75261.jpg&w=780)
Ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտագնա նիստը, կարևոր ենք համարում քննարկված հարցերի շրջանակը, որոնք բխում են արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության շահերից, հայրենի բնօրրան վերադարձի և խաղաղ ապրելու արդար պահանջից։
Ելնելով ստեղծված իրադրությունից և միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից, սկզբունքային նշանակության հարց ենք համարում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանությունը` գործող նորմերին համապատասխան և հայտարարում ենք «Համահայկական ճակատ» շարժման աջակցությունը առ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանման որոշմանը։
04.12. 2023թ
Երևան