Ձյան հետևանքով Դիլիջանում, Ամասիայում և Մարալիկ–Պեմզաշեն ճանապարհին 9 ավտոմեքենա արգելափակումից դուրս է բերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Ձյան հետևանքով Դիլիջանում, Ամասիայում և Մարալիկ–Պեմզաշեն ճանապարհին 9 ավտոմեքենա արգելափակումից դուրս է բերվել](/timthumb.php?src=disc/21-11-23/7deec92e4e71f7d3a86f3e25a7a4202c.jpg&w=780)
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։22-ից ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձյան հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում և Մարալիկ–Պեմզաշեն ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: