Գազայում յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է մահանում, նրանք հակամարտության հիմնական զոհեր են. ԱՀԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Գազայում յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է մահանում, նրանք հակամարտության հիմնական զոհեր են. ԱՀԿ](/timthumb.php?src=disc/20-11-23/4f2878cb7ccceade41ca0a3c6a944d7d.jpg&w=780)
Գազայում յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է մահանում, սննդի պակասը և ռմբակոծությունները ստիպում են երեխաներին վճարել պատերազմի ամենամեծ գինը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) X -ի միկրոբլոգում ցանցում:
«Ամեն 10 րոպեն մեկ երեխա է մահանում, սնունդն ու ջուրը չեն հերիքում։ Ռմբակոծվում են տներ, դպրոցներ և հիվանդանոցներ։ Գազայում երեխաներն ամենաբարձր գինն են վճարում հակամարտության համար։ Նրանք անվտանգության, ծառայությունների և խաղաղության կարիք ունեն»,- ասվում է հրապարակման մեջ։
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ասաց, որ Գազայի պատերազմը ռեկորդային ժամանակում բազմաթիվ կյանքեր է խլել և տասնամյակների ընթացքում չտեսնված դաժանության մակարդակով, որտեղ հինգ շաբաթվա ընթաքցում զոհվել է ավելի քան 4600 երեխա։