Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական «աննախադեպ», «հեղափոխական», «պատմական» բյուջեի ստվերոտ կողմը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախանալուց ի վեր Հայաստանը հայտնվել է ամենախոցելի վիճակում։ Աշխարհագրորեն Հայաստանի ողնաշարը հանդիսացող Արցախը թշնամուն հանձնելու արդյունքում հարվածի տակ է դրվել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տնտեսությունը։ Իսկ հակառակորդն ուղղակի հարմար պահի է սպասում, որպեսզի ներխուժի ՀՀ ինքնիշխան տարածք։ Բայց Փաշինյանի իշխանությունը փորձում է իրավիճակը ներկայացնել վարդագույն ակնոցներով ու իրեն բնորոշ «աննախադեպիզմի» շրջանակներում։ Այս անգամ նման առիթ է տվել 2024 թ. բյուջեի նախագիծը, որը դիտարկվում է որպես... «պատմական»։

Բյուջեում միջոցների ավելացումը իշխանությունները փորձում են կապել բարձր տնտեսական աճի, իսկ տնտեսական աճն էլ՝ իրենց «տաժանակիր» աշխատանքի հետ։ Իրականում տնտեսական աճը աշխարհաքաղաքական ու արտաքին որոշակի զարգացումներով է պայմանավորված, որոնք հնարավորություն են տվել դեպի Հայաստան որոշակի կապիտալի ներհոսք ապահովել։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, նման հանգամանքներով պայմանավորված տնտեսական աճը երկար շարունակվել չի կարող։ Պատահական չէ, որ ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները չեն անցնում 5 տոկոսի սահմանագիծը։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները 2024 թվականի բյուջեի հիմքում 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն են դրել։ Եվ չնայած Հայաստանի տնտեսական ներուժի ավելացման հատուկ նախադրյալներ չկան, իշխանությունները խոստանում են բյուջեի եկամուտներն ավելացնել մոտ 340 միլիարդ դրամով։

Ինչի՞ հաշվին: Ինչպես փաստում են հարկային քաղաքականության հետ գործ ունեցող մասնագետները, իշխանությունները շուտով գործարկելու են նոր օրենքներ, որոնք ավելացնելու են հարկային բեռը։ Օրինակ՝ նախատեսվում է հարկել շահաբաժինները, շահութահարկը 18 տոկոսից դարձնել 23 տոկոս, մյուս կողմից էլ նպատակ է դրվել ավելացնել տույժ-տուգանքները։ Այսինքն, բյուջեում նախատեսված եկամուտները ձեռք են բերվելու հանրությունից և մասնավորապես գործարար աշխարհից հարկերի կամ տուգանքների ավելացման միջոցով, չնայած նույն Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Իսկ այս ամենը կարող է նախադրյալներ ստեղծել նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վատթարացման համար։ Հայաստանի բյուջեի համար լուրջ խնդիր է նաև այն, որ ծախսերն ավելի արագ են աճում, քան եկամուտները, ինչի արդյունքում մեծանում է բյուջեի դեֆիցիտը։

Իսկ ավելացող ծախսերն իրականացնելու ցանկությամբ պայմանավորված՝ կառավարությունն անընդհատ ստիպված է նոր պարտքեր ներգրավել՝ կտրուկ բարձրացնելով պետական պարտքի սանդղակը։ Բյուջեի ծախսային հատվածում էլ էական մասնաբաժին են կազմում կապիտալ ծախսերը։ 2024 թ. պետական բյուջեով կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ է նախատեսված՝ շուրջ 700 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսի չափով։ Բայց Փաշինյանի կառավարության պարագայում կապիտալ ծախսերը, որպես կանոն, կա՛մ թերակատարվում են, կա՛մ էլ որոշ դեպքերում իրականացվում են այնպիսի ուղղություններով, որոնցում արդյունավետության փոխարեն առաջին պլան է մղվում ցուցադրականությունը։ Եվ բյուջեի կատարողականին ամեն կերպ հասնելու մղումով իշխանությունները առանցքային ենթակառուցվածքների ստեղծման ու կառուցման նպատակով միջոցներ ծախսելու փոխարեն անընդհատ ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պետական բյուջեն դարձրել են սեփական «դրամապանակը»։

Ինչքան ցանկանում են, ինչպես ցանկանում են, օգտվում են բյուջեի բարիքներից, շռայլ ու անտեղի ծախսեր են կատարում, ահռելի պարգևավճարներ են ստանում։ Իսկ դրան զուգահեռ նրանք եկող տարվա բյուջեում անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կրճատում են 10 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, իր բովանդակությամբ ու կառուցվածքով 2024 թվականի բյուջեի տարբերակը հակասում է իշխանությունների խոստումներին։ Ու այսքանից հետո Փաշինյանն իրեն թույլ է տալիս ԱԺ ամբիոնից կրկին պտտել վաղուց հոգնեցրած, ձանձրացրած ու արդեն «փչացած» նույն «սկավառակը»՝ նախկինների թերացումների ու թալանվածը վերադարձնելու մասին։ Դե, ինչպես ժողովուրդն է ասում, «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ»...

Որևէ մեկը չի էլ հերքում նախկինների լուրջ թերացումներն ու սխալները: Լավ, հինգ տարի է անցել, ինչո՞ւ է ամեն ինչ ավելի ու ավելի վատացել, ինչո՞ւ է գնալով ամեն ինչ ավելի վատանում, ինչո՞ւ ենք անընդհատ զիջում։ Չէ՞ որ փաստերն են վկայում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ Հայաստանը միայն ու միայն հանձնել ու զիջել է, լեգիտիմացրել է հակառակորդի գործողությունները: Սա նման է հայտնի պատմությանը, երբ կինը ամուսնու համար ձի է թամբում, բեռները տեղավորում, իսկ երբ ամուսինը տուն է վերադառնում, սկսում է կնոջը կշտամբել, թե այդ ո՞նց էիր բեռները թամբին կապել, ճանապարհին մի տասը անգամ էլ ստիպված ես եմ նորից կապել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Թուրքիայի փոխարտգործնախարարն ընդունել է Տոյվո Կլաարին. կողմերը քննարկել են Հարավային Կովկասը. ԶԼՄ-ներՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին«Նոր գրոհներ են լինելու Ուկրաինայում»․ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել պատրաստ լինելՄենք ազգամիջյան ատելություն սերմանելու ցանկացած փորձ որպես ագրեսիա կդիտարկենք. ՊուտինՋալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզումՏնտեսվարողների կողմից ավտոմեքենաների օտարման գործարքները մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթավորելու դեպքում զերծ կմնանք խիստ վարչարարությունից․ ՊԵԿՔաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար ՄելոյանԼավրովի ներկայության պատճառով Բալթյան երկրների ԱԳ նախարարները բոյկոտել են ԵԱՀԿ հանդիպումըՔոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ․ իրավապահները նրան չեն կարողանում հայտնաբերել («Հրապարակ»)Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքներըԽաղաղության պայմանագիրը գալիք 15 օրում կկնքվի, եթե Ադրբեջանը ցանկանա. ԱԺ նախագահ Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնվածՎրաստանը հայտարարել Է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ցանկացած կառուցողական ուղու աջակցության մասին Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ Փաշինյանն ընդունել է Հունաստանի հեռացող դեսպանին Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանոց է ավերվել Բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. վարորդները եղել են ոչ սթափ Հայաստանն ու Ղազախստանը զենք են մատակարարում Ուկրաինային. ֆեյք, թե՞ իրականությունApple-ը հայտարարել է Հայաստանում Pegasus-ով վարակների աճի մասին»Մինչ Մինսկում հիշում էին Հայաստանի «պայծառ կերպարը», Փաշինյանը Երևանում նստել էր առանց էլեկտրականությանԱրմեն Գրիգորյանը հանդիպել է եվրոպական պատվիրակության անդամների հետ «Հայաստանում ոստիկանները զենքի սպառնալիքով բերման են ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի երկրպագուին»Փաշինյանը հանդիպել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում Սալոնիկում տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման 120-ամյակին նվիրված միջոցառում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ Կիպրոսը դրական է արձագանքել ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված 30 երեխաների համար 12 օր ժամանց կազմակերպելու առաջարկինՄոսկվայում ՀՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ Վերին Լարսի անցակետում կուտակվել է 2645 բեռնատար «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանումՀայաստանը փոխարինել է Իսպանիային՝ որպես Ռուսաստան վիսկի արտահանող խոշորագույն երկիր Եկամտահարկի վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշեց «պատժել» երևանցիներին․ ԱնանյանԱրցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991 թվականին. ՀՀ նախագահ Երևանում բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին․ ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան Քամու ուժգնացում, առանց տեղումների եղանակ․ առաջիկա կանխատեսումը (լուսանկար) Խոշոր վթար՝ Երևանում. սգո սրահի դիմաց բախվել են ավտոբուսը, 2 Opel, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորըՎարշավայի թագավորական ամրոց-թանգարանում հայկական գորգագործության դասընթացներ կանցկացվեն ԱՄՆ-ն օգտագործում է ցանկացած գործիք՝ ՀՀ-ով «ոչ խաղաղ» ճանապարհով առևտրային երթուղու բացումը թույլ չտալու համար. պետքարտուղարի օգնականՍևիկյանը մեկնաբանել է Փարիզից հեռանալու մասին լուրերը Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի սաները այցելել են Մոսկվայի «Սլովո» գրչության կենտրոն Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին Գազն ու ջուրը կթանկանա՞ն Գումարտակի փոխհրամանատարը լքել է մարտադաշտը, այլ հրամանատարներ հրաժարվել են կատարել առանձին պարտականություններ․ ՔԿ Այո՛, խնդիրներ կան․ Սանոսյանը՝ Լարսում հայկական մեքենաների կիլոմետրանոց հերթերի մասին Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում Սառույցի խիտ շերտը ծածկել է Սոչիի ճանապարհները. քաղաքում կարկուտ է տեղացելՄենաշնորհներ էլ չկան․ «փա՛ռք ԱՄՆ-ին»․ Վահագն Խաչատուրյանի ելույթը
Ամենադիտված