Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ ճանապարհային անվտանգության վիճակը. աշխատաժողով է տեղի ունեցել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ասիական զարգացման բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի հետ համատեղ նոյեմբերի 15-16-ը կազմակերպել է «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը՝ ճանապարհային անվտանգ մոտեցումը։ Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողով: Հայնում են ՏԿԵ նախարարությունից:

Հայաստանում ճանապարհային անվտանգության մարտահրավերները» թեմայով աշխատաժողով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ ներքին գործերի և ՀՀ առողջապահության նախարարությունների, պետական շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Ավտոմեքենաների միջազգային ֆեդերացիայի (FIA), ԵՄ երևանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրրերի, Ճանապարհների գնահատման միջազգային ծրագրերի (iRAP), Անվտանգ և կայուն տրանսպորտի արևելյան դաշինքի (EASST) ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վերը նշվածի համատեքստում ՏԿԵՆ-ն ցանկանում էր բոլոր շահագրգիռ պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկեր և դոնոր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել ճանապարհային անվտանգության ոլորտում առկա խնդիրների և դրանց բարելավմանն ուղղված գործողությունների վրա։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը բացման խոսքում ներկայացրել է Հայաստանում ճանապարւային անվտանգության հիմնախնդիրները։

Մասնավորապես նա նշել է, որ Հայաստանում տրանսպորտային միջոցների քանակի ավելացմանը և ճանապարհների երթևեկության լարվածության բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների՝ վարորդների, հետիոտների, ուղևորների, այդ թվում՝ երեխաների կողմից ճանապարհային երթևեկության կանոններին ծանոթանալու և դրանց հետևելու պահանջը:

Նշվածից հետևում է, որ Հայաստանը պետք է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, և՛ վթարի տվյալների կառավարման համակարգին կատարելագործմանը, և՛ հետվթարի խնամքի համակարգի ստեղծմանը, և՛ ճանապարհներից օգտվողների խոցելի խումբին և՛ ՃՏՊ-ների հետևանքով առաջացած մահերի և լուրջ վնասվածքների թվի նվազեցմանը, և՛ կրթական ծրագրերի և հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը։

Նոյեմբերի 15-ին կայացած համաժողովի ընթացքում տիկին Ղալեչյանը «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության փաստաթղթի մշակման խմբի խորհրդատու Պողոս Շահինյանի հետ ներկայացրել է նաև Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության և 2023-2027թթ․ գործողության միջոցառումների ծրագրի նախագիծը՝ հատուկ շեշտադրում կատարելով Հայաստանում ճանապարհային անվտանգության ամենաբարձր մակարդակին հասնելու «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգի մոտեցում» (Safe System Approach) քաղաքականությանը կարևորության վրա։

Ասիական զարգացման բանկի տարածաշրջանի տնօրեն Դոն Լամբերտը ողջունելով ներկաներին նշեց, որ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կատարվող ներդրումների շրջանակներում ԱԶԲ-ն ներդրումներ է կատարում նաև ճանապարհային անվտանգության ոլորտում լավ կառավարման և տեխնիկական կարողությունների զարգացման մեջ, որպեսզի որոշում կայացնողները կարողանան պահպանել ճանապարհային անվտանգության բարձր չափանիշները և ձեռնարկել միջոցներ ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Միաժամանակ, Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածքշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարֆ Էվերարդը իր ելույթում նշեց, որ ճանապարհային անվտանգությունը հանրային առողջության առաջնահերթություններից մեկն է։

Նոյեմբերի 16-ին միջազգային փորձագետները ներկայացրել են ճանապարհային անվտանգության ոլորտում միջազգային լավագույն փորձը, որից հետո Աշխատաժողովի մասնակիցների մասնակցությամբ, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկներում (կրկեսի հարևանությամբ) և հիշյալ հյուրանոցի մոտակայքում գտնվող Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցին հարող ճանապարհահատվածում իրականացվել է ճանապարհային անվտանգության գնահատման գործնական աշխատանք։

Ճանապարհային անվտանգության միջազգային փորձագետների օգնությամբ աշխատանքային խմբերը նշված հատվածներում գնահատել են ճանապարհային անվտանգության առկա մակարդակները, ինչպես նաև ներկայացրել են առաջարկություններ այդ հատվածներում անվտանգության բարելավման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է
Ամենադիտված