Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատրաստվում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին»․ Միրզոյանը՝ Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման արարողությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Արքունիքի ավագ անգամ, ՄԹ արքունիքի և դիվանագիտական կորպուսի միջև կապերի մարշալ Ալիստր Հարիսոնը, դիվանագիտական կորպուսի փոխմարշալ Վիկտորյա Բասբին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ։

Ստորև՝ Արարատ Միրզոյանի խոսքը․

«Ձերդ գերազանցություն նախարար Մինտո,
Գերաշնորհ հայր,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի հյուրեր,

Մեծ հաճույքով և խորին պատվի զգացումով մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ նշելու Լոնդոնում Հայաստանի Հանրապետության նոր դեսպանության բացումը։ Այս դեսպանությունը հանդիսանում է բարեկամության և համագործակցության փարոս մեր ժողովուրդների միջև, և այս շենքը կամուրջ է, որը կապում է ոչ միայն մեր կառավարություններին, այլև մեր տնտեսությունները, մեր մշակույթները և մեր ժողովուրդներին: Այսօր ժապավենը կտրելիս մենք ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլ նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը: Բայց նաև հետաքրքիր զուգադիպությամբ բացման այս արարողությունից անմիջապես հետո մենք պատրաստվում ենք մեր հարաբերությունների նոր մակարդակի՝ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին:

Սիրելի հյուրեր,

Ուրախ եմ այսօր ձեզ հետ կիսել այս պատմական պահը Լոնդոնի սրտում գտնվող այս պատմական շենքում: Շնորհակալություն այս պատմական պահի մի մասնիկը լինելու համար»:

Ներկաները նաև գրառում են կատարել դեսպանության պատվո հյուրերի մատյանում, որտեղ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է․ «Շուրջ երեք տասնամյակ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ջանքեր են գործադրել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։

Լոնդոնի սրտում գտնվող այս շենքում ՀՀ դեսպանության տեղակայումն ի ցույց է դնում մեր պատրաստակամությունը խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին` ի շահ մեր երկու ժողովուրդների»։

Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր է
Ամենադիտված