ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 29 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օր, Կամբոջա՝ Թագադրման օր, Թուրքիա՝ Հանրապետության օր , Ռուսաստան՝ Պահպանության ծառայության աշխատողի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է ամերիկացի հայազգի կինոդերասան Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյանց):

1907-վախճանվել է  հայ հասարակական-քաղաքական և հոգեոր-մշակությային գործիչ Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ):

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ, սկսվել են մարտական գործողությունները թուրքական 300 հազարանոց և ռուսական 200 հազարանոց բանակների միջև։

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ջավադ-Բեկ Շիխլինսկու բանակը Աբդալյագից շարժվել է Տեղ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով բացել ճանապարհը դեպի Գերյուսի: Սկսվել է ադրբեջանական ուժերի Զանգեզուրյան արշավանքը:

1920- Հայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1926- տեղի է ունեցել Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:

1928- տեղի է ունեցել Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:

1929- բացվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

1933- տեղի է ունեցել Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:

1934- տեղի է ունեցել Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:

1949– վախճանվել է հայազգի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը:

1959- վախճանվել է նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ Լևոն Քալանթարը:

1965- Երևանում բացվել է Մ. Նալբանդյանի արձանը:

1970- տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:

1971- վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Միքայել Մազմանյանը:

2015-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ավարտին Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում տեղադրվել է Նիկոլայ 2-րդի կիսանդրին:

2018- գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ռուսական կողմի միջնորդությամբ առաջին անգամ երկկողմանի տեղի է ունեցել զոհվածների մարմինների հանձնում հակառակորդ կողմերին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1607 – Արման Ժան ԴյուՊլեսսի դե Ռիշելյեն Սորբոնի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա և ստացել հոգևոր դոկտորի աստիճան:

1787– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի առաջին բեմադրությունը:

1812- Փարիզի Գրենելյան դաշտում գնդակահարվել են Նապոլեոնի դեմ դավադրություն հյուսած Մալեի 30 մասնակիցները:

1837 —Միսիսիպի գետի վրա այլ նավի բախվելու հետևանքով խորտակվել է  «Monmouth» շոգենավը, որի արդյունքում խեղդվել են շոգենավում գտնվող բոլոր 300 հնդկացիները:

1863– Ժնևում հիմնադրվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

1879 —ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ և դիվանագետ Ֆրանց ֆոն Պապենը: 1897 —ծնվել է գերմանացի քաղաքական և պետական գործիչ Յոզեֆ Գեբելսը:

1901 –ծնվել է  ամերիկացի համր ֆիլմերի դերասանուհի Միլդրեդ Հարիսը:

1918 —ստեղծվել է Ռուսական երիտասարդների կոմունիստական  միությունը (հետագայում կոմերիտմիություն):

1922 —իտալական ֆաշիստների դեպի Հռոմ քայլերթի  արդյունքում Իտալիայի թագավոր Վիկտոր էմմանուիլ 3-րդը Բենիտո Մուսոլինիին նշանակել է վարչապետ:

1923 - Օսմանյան կայսրության կործանումից հետո Թուրքիան դարձել է հանրապետություն:

1924– վախճանվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ֆրենսիս Էլիզա Բյորնեթը:

1945 – արտոնագիր ստանալուց ավելի քան 57 տարի անց Նյու-Յորքում վերջապես առաջին անգամ սկսել են վաճառել գնդիկավոր գրիչներ:

1947 —չոր սառույցը առաջին անգամ օգտագործվել է անձրև առաջացնելու համար:

1950 –ծնվել է  թուրք քաղաքական գործիչԱբդուլլա Գյուլը:

1954 —ծնվել է ռուս քաղաքական և պետական գործիչ, Ինգուշեթիայի առաջին նախագահ Ռուսլան Աուշևը:

1955 — «Նովոռոսիյսկ» լինկորնը խորտակվել է Սևաստոպոլի ծոցում, որի արդյունքում զոհվել է 614 մարդ:

1956 —իրականացվել է «Կադեշ» օպերացիան և սկսվել է Սուեզյան ճգնաժամը: Իսրայելը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ներխուժել է Սինայան թերակղզի, որպեսի ապահովի իսրաելական նավերի  ազատ նավարկությունը:

1957 - Իսրայելի քնիսեդում նռնակի պայթյունից վիրավորվել են  վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնն ու հինգ նախարարներ:

1961 - Սիրիան դուրս է եկել Միացյալ արաբական հանրապետության կազմից:

1969 — ARPANET ծրագրի շրջանակներում առաջին անգամ երկու համակարգիչների միջև իրականացվել է տեղեկատվության փոխանցում: Դա նշանակել է Համացանցի ծնունդ:

1971 —ծնվել է ֆիզիոթերապիան. պարզվել է, որ թույլ էլեկտրական հոսանքը օգնում է կոտրված ոսկորին շուտ լավանալ:

1976 —ՍՍՀՄ-ում մարտական հերթապահություն է սկսել իրականացնել Հրթիռային հարձակման ահազանգման համակարգը:

1998 - ԱՄՆ-ում տիեզերք է թռել 77 տարեկան և 103 օրական ամենատարեց աստղագնացը՝ Ջոն Գլենը:

2003-վախճանվել է իտալացի օպերայի տենոր երգիչ Ֆրանկո Կորելլին:

2020 —վախճանվել է խորհրդային և ռուսական համաճարակաբան և վարակաբան, ակադեմիկոս վալենտին Պոկրովսկին:

2022 —Սեուլում տեղի ունեցած հրմշտոցի պատճառով զոհվել 158 մարդ:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular