ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ տեսնել Գյումրիում մեկ օրում

ՄՇԱԿՈՒՅԹ

Journal.tinkoff.ru-ն գրում է, որ Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Այն գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում՝ Թուրքիայից 10 կիլոմետր հեռավորության վրա։

Ժամանակակից Գյումրու տարածքում առաջին բնակավայրերը հայտնվել են ենթադրաբար բրոնզի դարում։ Քաղաքը մեկ անգամ չէ, որ փոխել է իր անունը և եղել է տարբեր նահանգների մաս։ Առաջին անունը Կումայրին է։ Ռուսական կայսրությունում քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրապոլ ի պատիվ Նիկոլայ II-ի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի: Խորհրդային տարիներին այն կոչվել է Լենինական։ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո քաղաքը վերջին անգամ վերանվանվել է Գյումրի։

Գյումրին ասոցացվում է Սանկտ Պետերբուրգի հետ մռայլ մթնոլորտի պատճառով։ Բայց Սանկտ Պետերբուրգն այդպես է վատ եղանակի շնորհիվ, իսկ Գյումրին ողբերգական պատմության ու սև շենքերի պատճառով։ Քաղաքը վերականգնվել է 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո։ Այժմ նույն փողոցին հարում են հին կիսավեր և նոր շենքերը։ Երկնաքերներով քաղաք արտահայտությունը Գյումրիի մասին չէ, այնտեղ ամեն ինչ փոքր է ու հարմարավետ։ Ներկայումս Գյումրին նախկինը չէ, ամեն ինչ փոխվել է դեպի լավը: Գյումրիում խորհուրդ է տրվում ուսումնասիրել Սև բերդը, այցելել Ասլամազյան քույրերի պատկերասրահը, զբոսնել Վարդանանց հրապարակով, որն ունի վեհաշուք եկեղեցիներ և Կենտրոնական զբոսայգով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular