ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 17 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աղքատության վերացման պայքարի համաշխարհային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1506 – վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Է Աջակիրը:

1820 –ծնվել է ռուսական բանակի հայազգի զինվորական Իվան Լազարևը:

1830 –ծնվել է մանկավարժ, գրող և հրապարակախոս Մաթեոս Մամուրյանը:

1937 – ծնվել է նկարիչ Կառլոս Աբովյանը:

1957– վախճանվել է մեծանուն գրող, արձակագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը:

-վախճանվել է հայ խորհրդային դիրիժոր Միքայել Թավրիզյանը:

1958– վախճանվել է բառարանագիր Գևորգ Պարիսը:

1974– վախճանվել է բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ Վարսենիկ Աղասյանը:

1998 -վախճանվել է վիրաբույժ-ուռուցքաբան Միքայել Հայրապետյանը:

2000-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ-Լյուսիայի հետ:

2001-Ամերիկյան AES SilkRoud, շվեյցարական ABB և ֆրանսիական Elektrostidefrans ընկերությունները հրաժարվել են Հայաստանի ԲԷՑ-երի սեփականաշնորհման տենդերին մասնակցելուց:

2003-հայաստանյան ընդդիմությունը բավական երկար ընդմիջումից հետո կրկին հանրահավաք է անցկացրել Երևանում, որը հիշեցրել է նախագահական ընտրություններից հետո անցկացվող բազմահազարանոց հանրահավաքները: 

2008- Հայաստանի առաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

2011- Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարաններին կից պուրակում տեղադրվել է Լեոնարդո դա Վինչիի քանդակը։

2012- «Փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեկ տարվա ազատազրկման են դատապարտել փուչիկները մեթան գազով լիցքավորելու համար:

2014- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով դատավճիռը, ըստ որի «Արժեքների հեղափոխության» առաջնորդ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6, իսկ նրա 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ:

2016-Մամիկոն Ասլանյանը ստանձնել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը:

2020-երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գյանջայի օդանավակայանին և Մինգեչաուրին: Հարավային ճակատում ադրբեջանցիները գրավել են ֆիզուլին և մի շարք այլ բնակավայրեր:

2021- կայացել են ՏԻՄ ընտրություններ հանրապետության խոշորացված 9-ը համայնքներում, այդ թվում Գյումրիում, Գորիսում և Դիլիջանում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1346– տեղի է  ունեցել Նևիլս-Կրոսսի ճակատամարտը Շոտլանդիայի և Անգլիայի միջև, որը Հարյուրամյա պատերազմի կարևոր ճակատմարտերից մեկն է:

1604 —գերմանացի աստղագետ Իոհան կեպլերը սկսել է դիտարկել գերնոր աստղը (SN 1604), որը հետագայում կոչվել է նրա անունով:

1659 —Պերեյասլավում Բոգդան խմելնիցկու որդի Յուրի Խմելնիցկին Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել, որով կարգավորվում էր կազակների վիճակը Ռուսաստանի կազմում:

1744 —վախճանվել է հանրահայտ իտալացի ջութակագործ Ջուզեպպե Գվարներին:

1760 – ծնվել է ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա Կլոդ Անրի Սեն-Սիմոնը:

1831 —Մայքլ ֆարադեյը առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է էլեկտրական դինամոն, որով էլ հայտնաբերել է էլեկտրամագնիսական ինդուկցիան:

1849-վախճանվել է  լեհ կոմպոզիտոր Ֆրիդերիկ Շոպենը:

1855- անգլիացի Հենրի Բեսեմերն արտոնագրում է պողպատի արտադրության իր եղանակը։

1855 —Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Կինբուրնի ճակատամարտն անգլիո-ֆրանսիական ուժերի և ռուսների միջև, որտեղ առաջին անգամ օգտագործվել են զրահապատ նավեր: Ճակատամարտն ավարտվել է ռուսական Կինբուրն ամրոցի պաշտպանների կապիտուլացիայով:

1902 –ԱՄՆ-ի  Դետրոյիդ քաղաքում թողարկվել է առաջին «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան:

1933 - Նացիստական Գերմանիայից հեռացած Ալբերտ Էյնշտայնը ժամանել է Միացյալ Նահանգներ:

1941- Գերմանական զորքերը կոտորում են Հունաստանի Կերդիլի գյուղի բոլոր տղամարդ բնակիչներին։

1956 —Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը:

1959 —հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարել է, որ արտադրել է առաջին արհեստական ալմաստը:

1961– Փարիզում ֆրանսիական ոստիկանության կողմից դաժանորեն ճնշվել է  մոտ 30 000 ալժիրցիների ցույցը:

1972– ծնվել է ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան Էմինեմը:

1990– բացվեց Internet Movie Database կայքը:

1996 —Ասլան Մասխադովը դարձել է Չեչնյայի կոալիցիոն կառավարության վարչապետ:

2008 —վախճանվել է սովետական և էստոնական լրագրող Ուրմաս Օտտը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular