Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 15 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գյուղացի կանանց համաշխարհային օր, Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, Սպիտակ ձեռնափայտի համաշխարհային օր (որպես հիշեցում, որ աշխարհում կան սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդիկ), Շրի Լանկա՝ Ծառատունկի օր, Բրազիլիա՝ Ուսուցչի օր, Բելոռուս՝ Դեղագործական և մանրէաբանական արդյունաբերության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1806 - Բաքվի խանությունը մտցվել է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ:

1809– ծնվել է ականավոր գրող Խաչատուր Աբովյանը, որը համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը:

1901- ծնվել է հայ խորհրդային խմբավար և երաժշտագետ Թաթուլ Ալթունյանը:

1906 –ծնվել է խորհրդահայ անասնաբույժ Պարույր Հովհաննիսյանը:

1920– ծնվել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը, («Մայրիկ» ֆիլմ):

1922– ծնվել է ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը:

1946 – ծնվել է նկարիչ Սարո Կալենցը:

1951– ծնվել է շախմատիստ Ռաֆայել Վահանյանը:

1980– վախճանվելէ ճանաչված գրող Մուշեղ Գալշոյանը:

1998– վախճանվել է ծագումով հայ, գերմանացի դիրիժոր Ռոլֆ Հակոբը:

2004-Հայ-սլավոնական համալսարանի տարածքում բացվել է երախտագիտության այգին, որպես հայ-ռուս բարեկամության խորհրդանիշ և այդ օրը դարձել է համալսարանի հիմնադրման օր:

2006– վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը:

2007-Տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ` ընդդեմ Գառնու ձորի եզակի քարե ժայռերի` «Գառնու սիմֆոնիա»-ի ոչնչացման:

2012- Գյումրիի Մուշ-2 և Անի թաղամասերում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման են հանձնվել նորակառույց 1756 բնակարաններ:

2013- Հայաստանցի ֆուտբոլիստները մրցակցի դաշտում ոչ-ոքի են խաղացել ՖԻՖԱ-ի վարկանիշով մոլորակի չորրորդ թիմի՝ Իտալիայի հավաքականի  հետ։

2015- թվով 50  ցմահ ազատազրկվածներ հացադուլ են սկսել, քանի որ ըստ նրանց շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա, սակայն դատարանները այդ ամենը հաշվի չեն առնում:       

2018-վախճանվել է հայազգի սովետական և ռուսական կինոռեժիսյոր Ստեփան Պուչինյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 70 –ծնվել է հռոմեացի պոետ Պուբլիոս Վերգիլիոս Մարոնը:

533 —բյուզանդացի զորավար Վալիզարին մտել է Կարթագեն այն հետ գրավելով բարբարոսներից:

1570- հիմնադրվում է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը:

1608 —ծնվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին:

1666 —Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը առաջին անգամ ժիլետ հագնելով այն դարձրել է մոդայիկ հագուստ:

1785 –ծնվել է  չիլիացի գեներալ և քաղաքական գործիչ Խոսե Կառերան:

1814 –ծնվել է  ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ Միխայիլ Լերմոնտովը:

1815 –սկսվել է Նապոլեոն Բոնապարտի աքսորը Ատլանտիկ օվկիանոսի Սուրբ Ելենա կղզում:

1817 –վախճանվել է  լեհ ռազմական և քաղաքական գործիչ Տադեուշ Կոստյուշկոն:

1844 –ծնվել է  գերմանացի կոմպոզիտոր, բանաստեղծ Ֆրիդրիխ Նիցշեն:

 1859 –ծնվել է  օս նշանավոր բանաստեղծ, նկարիչ և քանդակագործ Կոստա Խեթագուրովը:

1863 —ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում փորձարկումների ժամանակ խորտակվել է  առաջին սուզանավ «Hunley»-ն, ընդ որում խեղդվել են նաև դրա ստեղծող Հարոս Լոուսոն Հանլին և 7 հոգիանոց նրա թիմը:

1880- ավարտվել է Քյոլնի տաճարի շինարարությունը, որի հիմնաքարը դրվել էր  632 տարի առաջ:

1897 —ծնվել է սովետական երգիծական գրող Իլյա Իլֆը («12 աթոռ»«Ոսկե հորթը»):

1920-ծնվել է ամերիկացի գրող Մարիո Պյուզոն («Կնքահայրը»):

1926 –ծնվել է  ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր և գրաքննադատ Միշել Ֆուկոն:

1928 —գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը ատլանտյան օվկիանոսի վրայով:

1940 —էկրան է բարձրացել Չարլի Չապլինի  «Մեծ դիկտատոր» կինոնկարը:

1959 –վախճանվել է  ուկրաինացի քաղաքական գործիչ Ստեպան Բանդերան:

1962 —սկսվել է Կարիբյան ճգնաժամը, որը ԱՄՆ-ի և ՍՍՀՄ-ի 13-օրյա դիմակայությունն էր կապված սովետական հրթիռներ Կուբայում տեղադրելու հետ, դիմակայությունը ամբողջ աշխարհին կանգնեցրել է միջուկային պատերազմի սկսման սահմանագծին:

1964– շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա»-ն, որը ունի  մոտ 8900 կմ երկարություն:

1967 —Վոլգոգրադում ավարտվել է «Մայր-հայրենիք» հուշարձանի շինարարությունը:

1971 - Իրանում սկսվել են Պարսկաստանի հիմնադրման 2500-ամյակին նվիրված տոնակատարությունները:

1981– ստեղծվել է «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:

1990- Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովն արժանացել է Նոբելյան մրցանակի:

1992 — Ռուսաստանում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլան մեղավոր է ճանաչվել իր իրականացրած 52 սպանությունների համար:

1997– տիեզերք է ուղարկվել  «Կասսինի-Հյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը  Սատուրն մոլորակի հետազոտության համար,  ներկայումս այն գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:

1999- ОРТ հեռուստաընկերության եթերից հանվել է  «Ինչ? Որտեղ? Երբ?»հաղորդումը:

2003 - Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ:

2008- Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտել է աննախադեպ 7.87% անկումով:

2020 —Ղրղզստանի նախագահ Սոորանբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Первый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации
Самое популярное