ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ռեժիսորների ֆիլմը միջազգային մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի

ՄՇԱԿՈՒՅԹ

Alphanews.am-ը գրում է.

Ռեժիսորներ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 երազողները և ձին» ֆիլմն արժանացել է իտալական PerSo-Perugia սոցիալական կինոփառատոնի PerSo-Perugia Social Film Festival՝ միջազգային խաղարկային մրցույթի առաջին/գլխավոր մրցանակին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։ 

Ժյուրին իր հայտարարությունում նշել է, որ հայ հասարակությունը տարբեր սերունդների մեջոցով ճանաչելու համար՝ համատեղելով ոճական խստությունն ու դրամատուրգիական հետաքրքիր հետագիծն այս Ֆիլմը զարգացնում է մի պատմություն, որը և՛ հեգնական, և՛ քնքուշ է մարդկության հանդեպ՝ արտացոլելով նրա իրատեսական և երևակայական կողմերը, կինոպատկերների հնարավորությունների միջոցով հասնելով  իրատեսական և մտացածին մակարդակների ցանկալի կապին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular