ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսության գծով Նոբելյան մրցանակը ստացել է ամերիկացի պրոֆեսոր Կլաուդիա Գոլդինը

ՄՇԱԿՈՒՅԹ

Տնտեսության գծով Նոբելյան մրցանակը ստացել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Կլաուդիա Գոլդինը աշխատանքի շուկայում գենդերային խզման հասկացության վերլուծման համար։

Գոլդինը երրորդ կինն է, որն ստանում է այս մրցանակը, հայտարարել է շվեդական թագավորության գիտությունների ակադեմիայի գլխավոր քարտուղար Հանս Էլեգրենը։

«Կանանց դերի ընկալումն աշխատանքի շուկայում կարեւոր է հասարակության համար։ Կլաուդիա Գոլդինի նորարարական հետազոտության շնորհիվ մենք այժմ ավելի շատ բան գիտենք հիմնական գործոնների եւ այն մասին, թե ինչ պատնեշներ կպահանջվի հաղթահարել  ապագայում»,- ասել է տնտեսագիտության ոլորտում մրցանակների հանձնման կոմիտեի նախագահ Յակոբ Սվենսոնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular