Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում ինչո՞ւ է Արցախն Ադրբեջանի սահմաններում գծանշված. պարզաբանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի 80-րդ էջի քարտեզում Արցախն Ադրբեջանի սահմաններում է գծանշված, ինչը մի շարք մասնագետների դժգոհությունն է առաջացրել։ Այդ առնչությամբ պարզաբանում է տարածել դասագրքի հեղինակային խումբը, նշելով, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի քարտեզը հնարավորություն է տալիս աշակերտին քարտեզի վրա միաժամանակ տեսնելու Տիգրան Մեծի ժամանակների աշխարհի պատկերն ու ժամանակակից աշխարհի պատկերը։

«Սիրելի ուսուցիչներ և ծնողներ, վերջին օրերին անտեղի շահարկվում են «Հայոց պատմություն 7» դասագրքի մի քանի թեմաներ, ինչը թյուրըմբռնման կամ միտումնավոր տարընթերցման, գուցե նաև խեղաթյուրման արդյունք է։

Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք առավել հաճախ քննարկվող հարցերի պարզաբանումը։

3․ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՇԱՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց 3․ Ուսուցիչներից կամ ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք դասագրքի 80-րդ էջի քարտեզի՝ «Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)» վերաբերյալ գրում են, թե «Տիգրան Մեծի ժամանակ ոնց կարող էր քարտեզի վրա լինել Թուրքիա, Ռուսաստան, առավել ևս Ադրբեջան»։

Պատասխան 1․ Հավանաբար թյուրըմբռնման արդյունք է, քանի որ մեկ քարտեզի մեջ դիտարկվել են երկու տարբեր ժամանակներ, բայց այնպես, որ դրանք հնարավոր է միմյանցից թե՛ զատորոշել, թե՛ համադրել (աշխարհագրական վայրերի անվանումների գունային տարբերակմամբ և ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծմամբ)։ Բացի այդ, կա քարտեզին վերաբերող առանձին առաջադրանք, որը հիմնված է հենց քարտեզի այդ երկակիության վրա։ Բայց քանի որ կա թյուրըմբռնում, ուրեմն հարկավոր է նաև մանրամասնել-մեկնաբանել։

Ինչպես քարտեզի վերնագիրն է հուշում (Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)), Տիգրան Մեծի կայսրությունը տեղադրված է ժամանակակից քաղաքական քարտեզին։ Նպատակն է աշակերտներին բացատրել, թե Տիգրան Մեծի կայսրությունն իր ժամանակների և ժամանակակից ի՞նչ պետությունների տարածքի հետ է համընկնում կամ ներառում իր մեջ․ դա հստակ է հատկապես քարտեզի վերաբերյալ 2-րդ առաջադրանքից (Կիրառի՛ր աշխարհագրական հմտություններդ: Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը։ Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն)։

Հարցի առաջին մասը (Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը) վերաբերում է Տիգրան Մեծի կայսրության մեջ Ք․ ա․ 80 թ․ ընդգրկված պետություններին (դասանյութի և քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են նշել Ասորիքը, Կոմմագենեն, Ծոփքը (որն առանձին հայկական թագավորություն էր, և միայն Տիգրան Մեծին հաջողվեց Ք․ա․ 94 թ․ միավորել իր տերությանը), Ատրպատականը և Վիրքը), իսկ երկրորդ մասը (Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն) վերաբերում է ժամանակակից պետություններին (դասանյութի և քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են նշել ժամանակակից երկրներից Լիբանանը, Սիրիան, Թուրքիայի մի մասը, Իրանի մի մասը, Իրաքի զգալի մասը, գրեթե ամբողջ Ադրբեջանը և Վրաստանի մի մասը)։

Այս ամենը հնարավորություն է տալիս աշակերտին քարտեզի վրա միաժամանակ տեսնելու Տիգրան Մեծի ժամանակների աշխարհի պատկերն ու ժամանակակից աշխարհի պատկերը։ Նա կարող է նաև տեսնել, թե այսօր Տիգրանյան Հայաստանի համեմատ ինչքան է փոքրացել Հայաստանը, կամ ժամանակակից ինչ պետություններ, որ չկային այն ժամանակ, հիմա կան, ու էլի այլ նրբություններ, որոնք ուսուցչի հարցերի օգնությամբ հնարավոր կլինի վեր հանել։ Մի խոսքով՝ քարտեզը և դրան վերաբերող հարցը բացահայտում են անցյալի և ներկայի կապը, վեր են հանում ուսումնասիրվող նյութի արդիականությունը։

Բացի այդ՝ աշխարհագրական հմտությունների զարգացմանը զուգահեռ զարգացվում են նաև պատմական մտածողության հետևյալ հմտությունները՝ պատմական պատճառականություն, շարունակականություն և փոփոխություն և համադրություն։

Դրանցից առաջինի (պատմական պատճառականություն) դեպքում աշակերտը կկարողանա համեմատել պատմական տեղաշարժերի պատճառները և/կամ հետևանքները, կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները կամ առնվազն հարցեր տալ դրանց վերաբերյալ։ Երկրորդի (շարունակականություն և փոփոխություն) դեպքում աշակերտը կկարողանա ճանաչել, նկարագրել և վերլուծել շարունակականության և փոփոխության պատմական միտումները ժամանակի ընթացքում: Իսկ երրորդի (համադրություն) դեպքում աշակերտը կկարողանա կիրառել անցյալի մասին պատկերացումները այլ պատմական համատեքստերում կամ հանգամանքներում, ներառյալ ներկան։

Այս մասին բավականին մանրմասն գրված է նոր դասագրքի մեթոդական ուղեցույցի 13-14 և 23-24 էջերում։
Այս երեք հմտություններին զուգահեռ քարտեզի հետ աշխատանքի, քննարկումների անուղղակի արդյունք կլինի նաև աշակերտների դիրքորոշում հայտնելը․ նրանք կներգրավվեն փաստերը դասակարգելու, մեկնաբանելու, դրանց վերաբերյալ հարցադրումներ անելու ստեղծագործական աշխատանքի մեջ։

Ի վերջո, քարտեզը դասանյութից դուրս, մեկուսի կառույց չէ, այն սերտորեն շաղկապված է թե՛ դասանյութին, թե՛ սկզբնաղբյուրներին, թե՛ առաջադրանքներին։ Ավելին՝ հաջորդ դասի վերջում զետեղված է QR կոդ, որը լրացուցիչ նյութ է տալիս ուսումնասիրվող նյութը քննարկելու համար»,- նշվում է պարզաբանման մեջ։

NEWS.am-ին ԿԳՄՍ նախարարությունից նշեցին, որ հանարկրթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված  բոլոր դասագրքերը, այդ թվում՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի նոր դասագիրքը, (Հեղինակ՝  Ս․ Հովհաննիսյան «Մասնակցային դպրոց» հրատ․, Երևան 2023 ) օգոստոսից հրապարկված է եղել էլեկտրոնային տարբերակով։ Ավելին, դասագրքի հեղինակները նախաձեռնել են տարաբնույթ հանդիպումներ և քննարկումներ ուսուցիչների և հետաքրքրված խմբերի համար՝ նոր դասագիրքը ներկայացնելու և քննարկելու համար։

«Այսպիսով, այն հասանելի է եղել ուսուցիչների, աշակերտների, ծնողների և լայն հասարակության համար:

Հետևաբար մեկնաբանությունը, թե դասագրքի թղթային տպագրությունը միտումնավոր հետաձգվել է՝ դրա բովանդակությունը հանրությունից թաքցնելու նպատակով, անհեթեթ է: Ավելին, վերջին շրջանում նմանատիպ ուղղվածությամբ ապատեղեկատվության և անհեթեթ վարկածների շրջանառումը հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացի և նոր դասագրքերի վերաբերյալ հիմնավոր է դարձնում այն տպավորությունը, թե կրթական փոփոխությունների դեմ իրականացվում է նպատակաուղղված և թիրախավորված արշավ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ հանրակրթության փոփոխություններն այլընտրանք չունեն և դրանք հետևողական կերպով իրագործվելու են։

Ինչ վերաբերում է դասագրքերի տպագրությանը, ապա նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ ժամկետները պայմանավորված են եղել իրավական և մրցութային գործընթացներով:

Այսպիսով, «Հանրակրթության պետական չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման նպատակով 2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել էին դրամաշնորհային մրցույթներ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների 65 անուն դասագրքերի համար: Անհրաժեշտ է նշել, որ դասագրքաստեղծ խմբերի առաջարկությամբ մրցույթների վերջնաժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, ինչի հետևանքով հայտերը բացվել են միայն 2023 թվականի հունիսի 1-ին:

Հայտերի բացման արդյունքում պարզ է դարձել, որ մասնակիցների կողմից հայտեր ներկայացվել են 49 անուն դասագրքերի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ «Ֆրանսերեն 5» և «Ֆրանսերեն 7», հայտահրավերի պահանջները չբավարարելու պատճառով փորձաքննության չեն ներկայացվել:

Ներկայացված այն դասագրքերը, որոնք հունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած փորձաքննությունների ժամանակ հաղթահարել են սահմանված անցողիկ շեմը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի «2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների գործածության երաշխավորված դասագրքերի օգտագործման ժամկետները և ցանկը հաստատելու մասին» N 1342-Ա/2  հրամանով երաշխավորվել են գործածության:

Հաջորդաբար տեղի է ունեցել երաշխավորված դասագրքերի տպագրությունը, որը ևս իրականացվել է մրցութային կարգով: Սակայն տպագրության ընթացքում երաշխավորված դասագրքերի բովանդակությունը չէր կարող փոխվել, այն ամբողջությամբ համապատասխանել է դասագրքի էլեկտրոնային  տարբերակին:

Նշենք նաև, որ 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի տպագրության գործընթացն իրականացնում է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը, իսկ ԿԳՄՍ նախարարության կողմից տպագրվում են միայն 2-րդ դասարանի դասագրքերը, որոնք սովորողներին տրամադրվում են անվճար:

Միաժամանակ տեղեկացնում ենք , որ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն 7» դասագրքի բովանդակության վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել դասագրքի հեղինակային խումբը»,- նշել են նախարարությունից։

380418105_798217625640967_8181246537924075206_n.jpg (56 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Первый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации
Самое популярное